Հայաստանում ոռոգման ջրի պակասը կլրացվի Սևանա լճի ջրի հաշվին
19.06.2012,
16:54
Հայաստանում ոռոգման ջրի պակասը կլրացվի Սևանա լճից ջրի բացթողման հաշվին, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Ադիբեկ Ղազարյանը:
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոռոգման ջրի պակասը կլրացվի Սևանա լճից ջրի բացթողման հաշվին, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Ադիբեկ Ղազարյանը:
Ըստ նրա, ոռոգման ջրի անհրաժեշտ ծավալի ապահովման համար Հայաստանի կառավարությունն Ազգային ժողով է ներկայացրել օրենսդրական լրացումներ Սևանա լճից ոռոգման նպատակով ջրի բացթողումների ծավալների` նախկին 170 մլն-ից մինչև 320 մլն խորանարդ մետր մեծացման վերաբերյալ:
Գրասենյակի տնօրենը նշեց, որ Սևանից ջրի բացթողումները թույլ կտան մեղմել գյուղատնտեսության համար ոռոգման ջրի պակասը: Նա պարզաբանեց, որ ոռոգման ջրի պակասը պայմանավորված է հանրապետության ջրամբարների ոչ բավարար լցված լինելով, ինչը, իր հերթին, պայմանավորված է 2012 թվականի գարնանը սելավների և հեղեղումների բացակայությամբ:
«Արվում է ամեն ինչ, որ ոռոգման ջրի պակասը ոչ մի կերպ չազդի գյուղացիների վրա, նրանք կստանան անհրաժեշտ ծավալի ջուր: Բայց միաժամանակ մենք կպայքարենք ջրի վատնողական օգտագործման դեմ»,- նշեց Ղազարյանը:
Ղազարյանն ընդգծեց, որ, չնայած ջրի բացթողնմանը, լճի ջրի մակարդակը կմնա նախորդ տարվա մակարդակին:
Նա նշեց նաև, որ այսօր Հայաստանում ոռոգվում է 155 հազ. հա հող, ընդ որում` 130 հազ. հեկտարի ոռոգման հարցերով է զբաղվում Ջրային տնտեսության պետական կոմիտեն:
Սևանա լիճը խմելու ջրի միակ խոշոր երաշխավորված աղբյուրն է Հայաստանում և խոշորագույնը ողջ Կովկասում, ինչի պատճառով վաղուց հարց էր դրվել լճի ջրային պաշարների արդյունավետ օգտագործման մասին։-0-