Рейтинг@Mail.ru
USD
391.56
EUR
428.21
RUB
4.7705
GEL
140.68
2025 թ. մարտի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+10

Ճապոնիան պաշտոնապես ճանաչել է տնտեսության ռեցեսիայի սկիզբը

11.12.2012, 12:06
Ճապոնիայի կառավարությունը հաստատել է, որ երկրի տնտեսությունը 2012 թվականի արդյունքներով ռեցեսիա է ապրում: Ինչպես ցույց են տվել վերանայված վիճակագրական տվյալները, երրորդ եռամսյակում ՀՆԱ-ն իրական աևտահայտմամբ կրճատվել է 0,9 տոկոսով՝ նախորդ եռամսյակի համեմատ:
Ճապոնիան պաշտոնապես ճանաչել է տնտեսության ռեցեսիայի սկիզբը
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ճապոնիայի կառավարությունը հաստատել է, որ երկրի տնտեսությունը 2012 թվականի արդյունքներով ռեցեսիա է ապրում: Ինչպես ցույց են տվել վերանայված վիճակագրական տվյալները, երրորդ եռամսյակում ՀՆԱ-ն իրական աևտահայտմամբ կրճատվել է 0,9 տոկոսով՝ նախորդ եռամսյակի համեմատ:
Տարեկան դինամիկայի (annualized) հաշվարկով տնտեսության կրճատման տեմպերը հասել են 3,5 տոկոս: Երկու թվերն են համընկել են նախնական տվյալների հետ, որոնք հրապարակվել են մեկ ամիս առաջ:

Միաժամանակ կառավարությունը վերանայել է նաև այս տարվա երկրորդ եռամսյակի (ապրիլ-հունիս) տնտեսության աճի տվյալները: Նոր գնահատականների համաձայն, այս տարվա ապրիլի-հունիսին ՀՆԱ-ն տարեկան տեմպի վերահաշվարկով նվազում էր 0,1 տոկոսով, մինչդեռ նախնական գնահատականը ենթադրում էր 0,7 տոկոսանոց աճ: Հենց 2-րդ եռամսյակի տվյալների վերանայումը Ճապոնիայում հետընթացի ճանաչման պաշտոնական հիմք ծառայեց: Տեխնիկական ռեցեսիան որոշվում է որպես ՀՆԱ նվազում երկու եռամսյակն անընդմեջ:

ԶԼՄ-ների տվյալներով, վերջին 15 տարիներին ճապոնական տնտեսությունում դիտվել է արդեն հինգ առանձին ռեցեսիա, ներառյալ 2012 թվականի ապրիլ-սեպտեմբերը: Բանկային վերլուծաբանների կարծիքով, 2012 թվականի չորրորդ եռամսյակում Ճապոնիայի ՀՆԱ-ն նույնպես բացասական դինամիկա կդրսևորի, հաղորդում է rbc.ru-ն:

Հիշեցնենք, որ 2012 թվականի հոկտեմբերի սկզբին Ճապոնիայի Բանկի կառավարիչ խորհրդի նիստի նյութերում նշվում էր, որ ճապոնական ԿԲ-ի վերլուծաբանները չեն բացառում երկրում հետընթացի սկիզբը:

«Ելնելով առկա միտումներից՝ կարելի պնդել, որ տնտեսությունը մտել է հետընթացի փուլ»,- ասվում է փաստաթղթում: Դրա պատճառը Ճապոնիայի հիմնական առևտրային գործընկերների՝ Չինաստանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի տնտեսությունների դանդաղումն է: Տնտեսական աճի վերականգնումը հնարավոր կլինի միայն 2013 թվականի սկզբին: -0-