Рейтинг@Mail.ru
USD
384.11
EUR
450.45
RUB
4.8838
GEL
141.38
2025 թ. հուլիսի 7, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+27

Հայաստանի նախկին կառավարությունը տնտեսական ձախողումներ չի ունեցել. պատգամավոր

25.04.2014, 16:03
Հայաստանի նախկին կառավարությունը տնտեսական ձախողումներ չի ունեցել, հայտարարել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը։

Հայաստանի նախկին կառավարությունը տնտեսական ձախողումներ չի ունեցել. պատգամավոր
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախկին կառավարությունը տնտեսական ձախողումներ չի ունեցել, հայտարարել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը։

«Այն կարծիքը, որ նախկին կառավարությունը բազմաթիվ տնտեսական ձախողումներ է ունեցել, չի համապատասխանում իրականությանը։ Պարզապես զարգացումների նոր փուլում հարկավոր էին նոր որոշումներ», – ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Մինասյանը։

Ապրիլի 13–ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով վարչապետի պաշտոնի համար առաջադրել է խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը` ապրիլի 3–ին հրաժարական տված Տիգրան Սարգսյանի փոխարեն։ Ավելի ուշ նախագահն իր հրամանագրով Աբրահամյանին կառավարության ղեկավար է նշանակել։ Սահմանադրության համաձայն` նոր կառավարությունը պետք է ձևավորվի վարչապետի նշանակումից հետո քսանօրյա ժամկետում։

Պատգամավորը նաև նշել է, որ իշխող ՀՀԿ–ն այսուհետ պետք է ավելի կազմակերպված աշխատի` հատկապես հաշվի առնելով իշխող կոալիցիայից ՕԵԿ–ի դուրս գալու փաստը։

Ապրիլի 16–ին ՕԵԿ–ի խորհրդարանական խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը հայտարարեց, որ կուսակցությունը նպատակահարմար չի համար իր մասնակցությունը Հայաստանի նոր իշխող կոալիցիայում։–0–