Հայաստանն առաջատարն է ԵԱՏՄ-ում շինարարական աշխատանքների աճի տեմպերով
26.06.2023,
11:52
2023 թվականի հունվար-ապրիլին Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկրների շարքում գրանցել է շինարարական աշխատանքների ամենաբարձր աճի տեմպերը

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի./ԱՌԿԱ/. 2023 թվականի հունվար-ապրիլին Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկրների շարքում գրանցել է շինարարական աշխատանքների ամենաբարձր աճի տեմպերը։
Հայաստանում շինարարական աշխատանքների ծավալն աճել է 36,0%-ով, Ղազախստանում՝ 15,4%-ով, Ղրղըզստանում՝ 8,7%-ով, Ռուսաստանում՝ 7,4%-ով, Բելառուսում՝ 3,3%-ով, հայտնում է «Պատմում ենք ԵԱՏՄ–ի մասին» Տելեգրամյան ալիքում` հղում անելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վիճակագրական տվյալներին։ Նշվում է, որ ԵԱՏՄ-ում աճի միջին ցուցանիշը կազմել է 7,8 տոկոս։
ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանում շինարարության ոլորտը 4 ամսում աճել է 16%-ով՝ մինչև 94,9 մլրդ դրամ։ Շինարարական աշխատանքների մեծ մասն իրականացվել է անշարժ գույքի ոլորտում (մասնաբաժինը ընդհանուր կառուցվածքում` 53,7%), էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և օդորակման ապահովման մասով (մասնաբաժինը` 10,6%), տրանսպորտի ոլորտում (մասնաբաժինը` 5,5%)։–0–