Հայաստանում շինարարության աճը 2022 թ․–ին ամենաբարձրն է եղել ԵԱՏՄ-ում՝ ամենացածր ծավալներով
11.12.2023,
13:37
Անցած տարի կատարված շինարարական աշխատանքների ծավալով Հայաստանը ԵԱՏՄ-ում 0,9 մլրդ դոլար ցուցանիշով վերջին տեղում է։ Այս ցուցանիշով առաջատարը Ռուսաստանն է (190,7 մլրդ դոլար)

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում 2022 թվականին շինարարական աշխատանքների աճը կազմել է 11,4 տոկոս։ Այս մասին են վկայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հրապարակած ԵԱՏՄ 2023 թվականի վիճակագրական զեկույցի տվյալները։
Միաժամանակ Ղազախստանում շինարարության աճը կազմել է 10,2%, Ռուսաստանում՝ 5,2%, Ղրղըզստանում՝ 1,6%, Բելառուսում գրանցվել է 10,7%–ի անկում։
Անցած տարի կատարված շինարարական աշխատանքների ծավալով Հայաստանը ԵԱՏՄ-ում 0,9 մլրդ դոլար ցուցանիշով վերջին տեղում է։ Այս ցուցանիշով առաջատարը Ռուսաստանն է (190,7 մլրդ դոլար)։
Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2023 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստանում շինարարական աշխատանքների ծավալը կազմել է 418,2 մլրդ դրամ (ընթացիկ գներով)՝ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 16,4 տոկոսով։–0–