Рейтинг@Mail.ru
USD
396.47
EUR
409.08
RUB
3.7947
GEL
139.63
2025 թ. հունվարի 8, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հայաստանում փոխադարձ ուղիղ ներդրումները ԵԱՏՄ–ի շրջանակում 2022թ.–ի 9 ամսում աճել են 6 անգամ

31.03.2023, 11:52
ԵԱՏՄ–ի շրջանակում փոխադարձ ուղիղ ներդրումները 2022թ.–ի 9 ամսում մի քանի անգամ ավելացել են Հայաստանում, Բելառուսում և Ղրղըզստանում
Հայաստանում փոխադարձ ուղիղ ներդրումները ԵԱՏՄ–ի շրջանակում 2022թ.–ի 9 ամսում աճել են 6 անգամ

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի./ԱՌԿԱ/. ԵԱՏՄ–ի շրջանակում փոխադարձ ուղիղ ներդրումները 2022թ.–ի 9 ամսում մի քանի անգամ ավելացել են Հայաստանում, Բելառուսում և Ղրղըզստանում։ Այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) պաշտոնական ներկաայցուցիչ Իյա Մալկինան ճեպազրույցի ընթացքում, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«Ներդրումները, մասնավորապես 6 անգամ ավելացել են Հայաստանում, կրկնապատկվել են Բելառուսում, իսկ Ղրղըզստանում ավելացել են 4 անգամ։ ԵԱՏՄ–ում հիմնական ներդրողը Ռուսաստանն է», – ասել է Մալկինան։

Աշխարհի բոլոր երկրներից ԵԱՏՄ պետություններ իրականացվող ուղիղ ներդրումների ծավալը ևս ավելացել է, նշել է Մալկինան։–0–