Рейтинг@Mail.ru
USD
396.47
EUR
409.08
RUB
3.7947
GEL
139.63
2025 թ. հունվարի 8, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Արդյունաբերական արտադրությունը ԵՏՄ-ում ավելացել է գրեթե 2%-ով 2023թ.-ի 5 ամսում, Հայաստանում՝ 3%-ով

17.07.2023, 15:30
Հայաստանը 3%-ով երկրորդ տեղում է ԵՏՄ-ում արդյունաբերական արտադրության աճի մասով
Արդյունաբերական արտադրությունը ԵՏՄ-ում ավելացել է գրեթե 2%-ով 2023թ.-ի 5 ամսում, Հայաստանում՝ 3%-ով
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի./ԱՌԿԱ/. Հայաստանը 3%-ով երկրորդ տեղում է ԵՏՄ-ում արդյունաբերական արտադրության աճի մասով:

Ինչպես հայտնում է ԵՏՀ-ն, 2023թ.-ի հունվար-մայիսին Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական արտադրության ծավալը կազմել է 101,9%՝ 2022թ.-ի հունվար-մայիսի համեմատ:

Հաշվետու ժամանակահատվածում ԵՏՄ-ում վերամշակող արդյունաբերության արտադրական ծավալն ավելացել է 4,8%-ով, 0,7%-ով նվազել է լեռնահանքային արդյունաբերության և քարհանքի ոլորտում, 0,3%-ով նվազել է էլեկտրամատակարարման, գազամատակարարման ոլորտում, 6,8%-ով՝ ջրամատակարարման, կոյուղու, թափոնների հավաքման և բաշխման հսկողության ոլորտում:

Արդյունաբերական արտադրության ավելացումը 2023թ.-ի հունվար-մայիսին գրանցվել է բոլոր անդամ պետություններում՝ Բելառուսում՝ 4,1%-ով, Հայաստանում՝ 3%-ով, Ղազախստանում՝2,4%-ով, Ռուսաստանում՝ 1,8%-ով և Ղրղըզստանում՝ 1,2%-ով:-0-