Рейтинг@Mail.ru
USD
389.41
EUR
441.28
RUB
4.7127
GEL
141.78
2025 թ. մայիսի 3, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

Հայաստանը 38,7% –ով առաջատարն է շինարարության ծավալով ԵԱՏՄ–ում

12.01.2024, 20:22
Աճ է գրանցվել միության բոլոր երկրներում։ Առավել բարձր ցուցանիշներ են գրանցվել Հայաստանում (38,7%) և Ղրղըզստանում (26,6%)
Հայաստանը 38,7% –ով առաջատարն է շինարարության ծավալով  ԵԱՏՄ–ում
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի․/ԱՌԿԱ/․ ԵԱՏՄ–ում շինարարական աշխատանքների ծավալը 2023թ․–ի հունվարից հոկտեմբեր, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 9,3%–ով։

Աճ է գրանցվել միության բոլոր երկրներում։ Առավել բարձր ցուցանիշներ են գրանցվել Հայաստանում (38,7%) և Ղրղըզստանում (26,6%)։ Այնուհետև գալիս են Ղազախստանը՝ 12,5%, Բելառուսը՝ 12,4% և Ռուսաստանը՝ 8,1%։

Ինչպես հայտնում է ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն, շինարարության ծավալը 2023թ․–ի 11 ամսում, 2022թ․–ի հունվար–նոյեմբերի համեմատ, ավելացել է 15,6%–ով և կազմել է 492 933.5մլն դրամ։–0–