Рейтинг@Mail.ru
USD
398.64
EUR
411.2
RUB
3.9189
GEL
140.37
2025 թ. հունվարի 21, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-6

Աշխատանքային միգրանտները կվճարեն ռուսական կենսաթոշակի համար

26.10.2012, 10:51
«Եդինայա Ռոսիան» օրինագիծ է նախապատրաստել, որը կստիպի գործատուներին կենսաթոշակային հիմնադրամ միջոցներ փոխանցել արտերկրի քաղաքացիների աշխատավարձից, անգամ այն դեպքում, եթե նրանց հետ կարճաժամկետ աշխատանքային պայմանագիր է կնքվել: Այդ նորամուծությունը լայնածավալ կենսաթոշակային բարեփոխումների մասը կլինի, գրում է РБК-ն՝ հղում անելով «Իսվեստիա»-ին:
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Եդինայա Ռոսիան» օրինագիծ է նախապատրաստել, որը կստիպի գործատուներին կենսաթոշակային հիմնադրամ միջոցներ փոխանցել արտերկրի քաղաքացիների աշխատավարձից, անգամ այն դեպքում, եթե նրանց հետ կարճաժամկետ աշխատանքային պայմանագիր է կնքվել: Այդ նորամուծությունը լայնածավալ կենսաթոշակային բարեփոխումների մասը կլինի, գրում է РБК-ն՝ հղում անելով «Իսվեստիա»-ին:

2012թ. սկզբից ռուսական օրենսդրության մեջ կա նորմ, որը պարտավորեցնում է գործատուներին կենսաթոշակային վճարումներ կատարել աշխատանքային միգրանտների համար: Սակայն նախկինում դա անհրաժեշտ էր կատարել միայն այն դեպքում, եթե արտերկրի քաղաքացին ռուսական ձեռնարկությունում աշխատել էր մեկ տարուց ոչ պակաս:

Նոր օրինագծի համաձայն՝ այժմ միգրանտների համար հարկ կլինի վճարել անգամ այն դեպքում, եթե նրանք երկրի տարածքում աշխատել են մեկ օր: Փոփոխության նախաձեռնողը պատգամավոր Անդրեյ Իսաևն է:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ՌԴ կառավարության նախագահի տեղակալ Օլգա Գոլոդեցը հայտնեց, որ ռուսական կենսաթոշակները մինչև 2023թ. կարող են ավելանալ մինչև 24 հազար ռուբլի:--0--