Рейтинг@Mail.ru
USD
396.85
EUR
408.8
RUB
3.8762
GEL
140.07
2025 թ. հունվարի 9, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Նավթի համաշխարհային գներն աճել են ԱՄՆ–ի պաշարների և ԴՊՀ հաշվետվության մասին տվյալների հիման վրա

18.07.2013, 13:57
Նավթի համաշխարհային գները չորեքշաբթի` հուլիսի 17–ին, աննշան աճել են` ԱՄՆ–ի նավթի առևտրային պաշարների կրճատման մասին տվյալների և երկրի տնտեսության վերականգնման շարունակման վերաբերյալ ամերիկյան ԴՊՀ–ի հաշվետվության ֆոնին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Նավթի համաշխարհային գներն աճել են ԱՄՆ–ի պաշարների և ԴՊՀ հաշվետվության մասին տվյալների հիման վրա
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /ԱՌԿԱ/. Նավթի համաշխարհային գները չորեքշաբթի` հուլիսի 17–ին, աննշան աճել են` ԱՄՆ–ի նավթի առևտրային պաշարների կրճատման մասին տվյալների և երկրի տնտեսության վերականգնման շարունակման վերաբերյալ ամերիկյան ԴՊՀ–ի հաշվետվության ֆոնին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի  սեպտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0,31 դոլարով` մինչև 109,40 դոլար բարելի դիմաց։
WTI տեսակի թեթև նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինն աճել է 0,46 դոլարով` մինչև 106,46 դոլար բարելի դիմաց։

ԱՄՆ էներգետիկայի նախարարության տվյալների համաձայն` հուլիսի 12–ին ավարտված շաբաթվա ընթացքում երկրում նավթի առևտրային պաշարները նվազել են 6,9 մլն բարելով կամ 1,8 տոկոսով` մինչև 367 մլն բարել։ Bloombеrg գործակալության կողմից հարցված վերլուծաբանները նավթի պաշարների 2 մլն բարելով նվազում էին ակնկալում։ Պաշարների շարունակվող կրճատումը խոսում է սպառողների կողմից նավթի արտադրանքի բարձր պահանջարկի պահպանման մասին, որն իր հերթին արտացոլվում է «սև ոսկու» գների աճի վրա։

Հունիսի սկզբից մինչև հուլիսի կեսն ընկած ժամանակահատվածում բոլոր 12 օկրուգները, որտեղ ԴՊՀ–ն կիսում է ԱՄՆ տարածքը, տնտեսական աճ են ցուցադրել, ասվում է օկրուգների տնտեսական դրության մասին ԴՊՀ մեկնաբանությունների նորացված ամփոփագրում` Beige Book («Բեժ գիրք»)։Փորձագետներն ամերիկյան տնտեսության աճի տեմպերը գնահատել են որպես համեստ կամ չափավոր։ –0–