Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
+15

BP, Statoil և Royal Dutch Shell գրասենյակում ստուգումներ են անցկացվել

15.05.2013, 14:02
Խոշորագույն եվրոպական նավթային ընկերությունների գրասենյակներում` նորվեգական Statoil, բրիտանական BP և հոլանդա-բրիտանական Royal Dutch Shell, ստուգումներ են անցկացվել Եվրահանձնաժողովի կողմից նախաձեռնած հակամենաշնորհային հետաքննության շրջանակներում, հաղորդում է РБК –ն` հղում անելով Fox News ամերիկյան հեռուստաալիքին։
BP, Statoil և Royal Dutch Shell գրասենյակում ստուգումներ են անցկացվել
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /ԱՌԿԱ/. Խոշորագույն եվրոպական նավթային ընկերությունների գրասենյակներում` նորվեգական Statoil, բրիտանական BP և հոլանդա-բրիտանական Royal Dutch Shell, ստուգումներ են անցկացվել Եվրահանձնաժողովի կողմից նախաձեռնած հակամենաշնորհային հետաքննության շրջանակներում, հաղորդում է РБК –ն` հղում անելով Fox News ամերիկյան հեռուստաալիքին։

Եվրահանձնաժողովը տվյալ նավթային ընկերություններին կասկածում է համատեղ համաձայնության մեջ` էներգակրիչի գների խարդախության նպատակով։ Այն դեպքում, եթե հետաքննությունը կհաստատի այդ փաստերը, ընկերություններին կարող են տուգանել` իրենց շահույթի մինչև 10 տոկոսի չափով։

Միաժամանակ Statoil–ից արդեն տեղեկացրել են, որ ստուգումն անցկացվել է երկրի հարավում գտնվող Ստավանգերի գրասենյակում։ BP և  Royal Dutch Shell հաստատել են Լոնդոնի և Ամսերդամի իրենց գրասենյակներում անցկացված ստուգումները։  Նաև ստուգում է անցկացվել Platts տեղեկատվական գործակալությունում, որը մասնագիտացված է հանքարդյունաբերական և էներգետիկ արդյունաբերության նորությունների հիման վրա։ Բոլոր ընկերությունները տեղեկացրել են, որ ամբողջական ծավալով համագործակցում են քննության հետ։

Նշենք, որ 2012թ.–ի սեպտեմբերին Եվրահանձնաժողովը «Գազպրոմ» ԲԲԸ–ին կասկածեց Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գերիշխող դիրքի չարաշահման մեջ և ընկերության նկատմամբ հակամենաշնորհային հետաքննություն սկսեց։

Դրանից մեկ տարի առաջ ռուսական ընկերությունն արդեն Եվրահանձնաժողովի տեսադաշտում էր հայտնվել։ Այդ ժամանակ Եվրոպայի «դուստր» ընկերությունների գրասենյակներում բազմաթիվ ստուգումներ անցկացվեցին։ Մասնավորապես, փաստաթղթեր վերցվեցին Gazprom Germania–ից (ԳԴՀ), Vemex–ից (Չեխիա), Lietuvos dujos–ից (Լիտվա) և Overgas բուլղարական տրեյդերից։ Այդ ժամանակ ընկերություններից հայտնել էին, որ պատրաստ են անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել ստուգումներ անցկացնելու դեպքում։ –0–