Рейтинг@Mail.ru
USD
398.84
EUR
412.8
RUB
3.9992
GEL
139.95
2025 թ. հունվարի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

ԱԼՌՈՍԱ–ն ալմաստ կփնտրի Անգոլայում և Բոտսվանայում

23.04.2013, 11:22
«ԱԼՌՈՍԱ» ԲԸ վարչությունը հավանություն է տվել համատեղ նոր ձեռնարկությունների ստեղծմանը` Աֆրիկայի երկրներում որոնողական և երկրաբանանական աշխատանքներ իրականացնելու համար։ Մասնավորապես, մինչև 2013 թվականի հունիսը պետք է ավարտվի Անգոլայի Endiama E.P. ալմաստ արդյունահանող ազգային ընկերության հետ համաձայանգրի նախախատրաստումը։  Խոսքը այդ երկրի տարածքում ալմաստի հանքավայրերի որոնումների, հետախուզման և շահագործման նպատակով համատեղ ձեռնարկության ստեղծման, ինչպես նաև որոնողական մակերեսների ընտրության աշխատանքի ավարտի մասին է։
ԱԼՌՈՍԱ–ն ալմաստ կփնտրի Անգոլայում և Բոտսվանայում
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /ԱՌԿԱ/. «ԱԼՌՈՍԱ» ԲԸ վարչությունը հավանություն է տվել համատեղ նոր ձեռնարկությունների ստեղծմանը` Աֆրիկայի երկրներում որոնողական և երկրաբանանական աշխատանքներ իրականացնելու համար։ Մասնավորապես, մինչև 2013 թվականի հունիսը պետք է ավարտվի Անգոլայի Endiama E.P. ալմաստ արդյունահանող ազգային ընկերության հետ համաձայանգրի նախախատրաստումը։  Խոսքը այդ երկրի տարածքում ալմաստի հանքավայրերի որոնումների, հետախուզման և շահագործման նպատակով համատեղ ձեռնարկության ստեղծման, ինչպես նաև որոնողական մակերեսների ընտրության աշխատանքի ավարտի մասին է։

Բացի այդ, «ԱԼՌՈՍԱ» ԲԸ վարչությունը նաև նպատակահարմար է համարել հավասար պայմաններով Բոտսվանայում համատեղ ձեռնարկության ստեղծումը` ալմաստի հանքավայրերի բացահայտման նպատակով երկրաբանական աշխատանքների և դրանց հետագա մշակման իրավունքներ ստանալու համար։ Որոնողական աշխատանքների նախագիծը կմշակվի 2013 թվականի աշնանը, հայտնում է rbc.ru–ն։

Հիշեցնենք, որ 2012 թվականի մայիսին վարչությունը հավանություն էր տվել Աֆրիկայում «ԱԼՌՈՍԱ» ԲԸ նախագծերի զարգացման միջնաժամկետ ռազմավարությանը։ Աֆրիկյան մայրցամաքում և Ռուսաստանի եվրոպական մասում նոր տարածքների գնահատման ընդլայնման և արդյունավետության բարձրացման նպատակով որոշվել է «ԱԼՌՈՍԱ» ԲԸ գիտահետազոտական երկրաբանա–հետախուզական ձեռնարկության կազմում ստեղծել նոր տարածքների գնահատման մասնագիտացված վարչություն Սանկտ Պետերբուրում։

Ռազմավարության իրագործումը ենթադրում է նաև բարձրտեխնոլոգիական արտադրանքի արտահանման օժանդակություն (ռենտգենալյումինեսցենտ բաժանիչներ), որն արտադրում է ընկերության դուստր ընկերությունը` «Բուրեվեստնիկ» գիտաարտադրական ձեռնարկությունը։ Բացի «ԱԼՌՈՍԱ» ԲԸ–ից, տվյալ սարքավորումները գնում են աֆրիկյան մայրցամաքում, այդ թվում` Անգոլայում, ՀԱՀ–ում, Բոտսվանայում, Լեսոտոյում աշխատող ալմաստարդյունահանող ընկերությունները։

«ԱԼՌՈՍԱ» ԲԸ–ն աշխարհում ալմաստ արտադրող ամենամեծ ընկերությունն է։ 2012 թվականին արդյունահանել է 34.4 մլն կարատ, «ԱԼՌՈՍԱ» խմբի արտադրանքի իրացման ծավալը կազմել է 4.61 մլրդ դոլար։ -0-