Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+28

ՎԶԵԲ. Եվրոպայի տնտեսությունը 2014 թ.–ին կաճի 2.8%ով, բայց աճն անկայուն կլինի

20.11.2013, 17:54
Տնտեսական իրավիճակը Եվրոպայի երկրներում 2014 թվականին մի փոքր կբարելավվի, սակայն աճն առաջվա պես թույլ կլինի արտաքին բացասական կոնյունկտուրայի պատճառով, ասվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ամենամյա զեկույցում, գրում է Փրայմը։
ՎԶԵԲ. Եվրոպայի տնտեսությունը 2014 թ.–ին կաճի 2.8%ով, բայց աճն անկայուն կլինի
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Տնտեսական իրավիճակը Եվրոպայի երկրներում 2014 թվականին մի փոքր կբարելավվի, սակայն աճն առաջվա պես թույլ կլինի արտաքին բացասական կոնյունկտուրայի պատճառով, ասվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ամենամյա զեկույցում, գրում է Փրայմը։

«Առավելապես արտաքին, իսկ որոշ երկրներում` նաև ներքին պահանջարկի աստիճանական աճի արդյունքում տարածաշրջանի տնտեսության աճը 2014 թվականին կանխատեսվում է 2.8 տոկոսանոց զուսպ մակարդակում։ Դա ավելի լավ է, քան նախորդ երկու տարիներին»,– ասվում է փաստաթղթում։

Իրավիճակը, երբ եվրոպական տնտեսությունը ցույց է տվել պակաս, քան 3 տոկոսի աճ երեք տարվա ընթացքում, վերջին անգամ դիտվել է 1990-ական թվականներին, հիշեցնում են ՎԶԵԲ–ի փորձագետները։

Նրանց կարծիքով` 2014 թվականին եվրոպական տարածաշրջանի դրությունը մի փոքր կբարելավվի, բայց անկայուն կմնա արտաքին գործոնների ազդեցության ներքո։  Եվրագոտու վերականգնումը դանդաղ և անհավասար կլինի, դրա վրա կարող է ճնշում գործադրել հիմնական աճող տնտեսությունների շարունակական դանդաղումը։ -0-