Ռուսաստանն առաջիկա 20 տարում կմնա էներգակիրների` աշխարհում խոշորագույն արտահանողը. BP

Ռուսաստանն առաջիկա 20 տարում կմնա էներգակիրների` աշխարհում խոշորագույն արտահանողը. BP

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանը հաջորդ երկու տասնամյակների ընթացքում կմնա էներգակիրների խոշորագույն նետտո-արտահանողը` ծածկելով էներգառեսուրսների համաշխարհային պահանջարկի մինչև 4%-ը, ասվում է բրիտանական նավթագազային BP ընկերության կանխատեսման մեջ, որը վերաբերում է մինչև 2035թ. էներգետիկայի համաշխարհային զարգացմանը։

2012-2035 թթ. Ռուսաստանում էներգակիրների արդյունահանման և սպառման ծավալը Ռուսաստանում կաճի 21% և 20%` համապատասխանաբար։ ՌԴ մասնաբաժինը էներգառեսուրսների համաշխարհային արտադրության և սպառման մեջ կնվազի 10%-ից մինչև 9%-ի և 6%-ից մինչև 5%-ի` համապատասխանաբար, գրում է РБК-ն։

«Ռուսաստանը կմնա աշխարհում խոշորագույն էներգիա արտահանող երկիրը, որի արտահանման ծավալը 2035 թ.–ին կկազմի տարեկան 736 մլն տոննա նավթային էկվիվալենտ», – նշվում է զեկույցում։

2035 թ.–ին Ռուսաստանում հեղուկ ածխաջրածինների արդյունահանումը, ՀԲ–ի կարծիքով, կկազմի օրական 11 մլն բարել, ինչը թույլ կտա աշխարհում զբաղեցնել երրորդ տեղը այս ցուցանիշով Սաուդյան Արաբիայից և ԱՄՆ–ից հետո։ 2020 թ.–ից հետո ՌԴ–ում կսկսվի դժվար արդյունահանվող նավթի արդյունահանումը, որին 2035 թ.–ին բաժին կհասնի արդյունահանման ընդհանուր ծավալի մինչև 7 տոկոսը, կարծում են ՀԲ–ից։

Ինչ վերաբերում է գազին, ապա ՌԴ–ում այս տեսակի վառելիքի հիմնական արդյունահանումը բաժին կընկնի ավանդական ռեսուրսներին և օրական կկազմի 79 մլրդ խորանարդ մետր։ Թերթաքարային գազի մասնաբաժինը 2035 թ.–ին կկազմի ընդհանուր ծավալի միայն 5 տոկոսը, ինչն ամեն դեպքում թույլ կտա Ռուսաստանին այս ցուցանիշով զբաղեցնել 2–րդ տեղը ԱՄՆ–ից հետո։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

18:50 16.01.2014




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×