Ռուսաստանն ու ԱՄՆ–ն նոր առևտրային օրակարգ են պատրաստում, հայտնեց փոխվարչապետը
12.12.2013,
10:37
Ռուսաստանն ու ԱՄՆ–ն նոր առաջարկներ են պատրաստում առևտրի բնագավառում, որոնք պետք է ներկայացվեն նախագահներ Վլադիմիր Պուտինի և Բարաք Օբամայի դիտարկմանը, Վաշինգտոնում լրագրողներին է տեղեկացրել ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանն ու ԱՄՆ–ն նոր առաջարկներ են պատրաստում առևտրի բնագավառում, որոնք պետք է ներկայացվեն նախագահներ Վլադիմիր Պուտինի և Բարաք Օբամայի դիտարկմանը, Վաշինգտոնում լրագրողներին է տեղեկացրել ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք առաջարկեցինք մտածել համապարփակ տնտեսական օրակարգի ձևավորելու գաղափարի շուրջ, ինչը կնշանակի, որ որոշ ժամանակ անց ազատ առևտրի գոտու պես միբան կստեղծվի։ Սակայն մենք այժմ պատրաստ չենք քննարկել Միացյալ Նահանգների հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը։ Մենք այժմ պատրաստ ենք, օրինակ` քննարկել փոխադարձ ներդրումների պաշտպանության մասին համաձայնագիրը»,– ասել է Շուվալովը։
ՌԴ փոխվարչապետը երեք օրվա ընթացքում Նյու Յորքում և Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել ամերիկացի ներդրողների, ԱՄՆ առևտրի նախարար Պենի Պրիցկերի և ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Մայքլ Ֆրոմանի հետ։
Պատասխանելով այն հարցին, թե երբ են նախագահները քննարկելու նոր նախաձեռնությունները, Շուվալովն ասել է. «ԱԳՆ–ներն աշխատում են այդ հարցի շուրջ, դիվանագիտական ալիքներով կորոշվի, թե երբ։ Ընդհանրապես ակնկալում ենք, որ ցանկացած դեպքում ԱՄՆ նախագահը կայցելի «ութնյակի» գագաթնաժողովին, որը 2014թ.–ին անցկացնելու է Ռուսաստանը։ Հնարավոր է այլ առիթներ էլ են լինեն, մենք դրանց մասին դեռ չգիտենք»։
Ըստ նրա, ներդրումների պաշտպանության ոլորտում պետք է փոխզիջման գնալ` կիրառելով ՌԴ–ի և ԱՄՆ–ի չափանիշները։ Շուվալովը խոսել է նաև տեխնիկական կարգավորման և չափանիշների մասին համաձայնագրի մշակման մասին։ Ըստ նրա, նաև անհրաժեշտ է տնտեսական սուբյեկտների վարքագծի թափանցիկություն ապահովել։
«Չնայած դա ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր չի կոչվում, ըստ էության, ինստիտուտների ստեղծումը հենց դա էլ նշանակում է»,– նշել է Շուվալովը։ Նա չի բացառել նաև, որ հետագայում ՌԴ–ն կարող է միանալ Անդրխաղաղօվկիանոսյան և Անդրատլանտյան գործընկերության քննարկմանը։ «Պետք չէ շտապել... որպեսզի չվատացնենք մեր ձեռնարկությունների դրությունը, որոնք շատ զգայուն են ցանկացած արտաքին առևտրային փոփոխությունների և արտասահմանյան ապրանքների թուլացման նկատմամբ»,– ասել է առաջին փոխվարչապետը։ –0–