EUR
417.58
GEL
142.21
RUB
3.97
USD
387.37

Կատալոնիան կողմ է քվեարկել Իսպանիայից անկանխանալուն

02.10.2017, 11:30
Կատալոնացիների 90%–ն «այո» է ասել Իսպանիայից անկանխանալուն։
Կատալոնիան կողմ է քվեարկել Իսպանիայից անկանխանալուն

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Կատալոնիան անկախ հանրապետություն դառնալու իրավունք է նվաճել այն բանից հետո, երբ կիրակի անցկացված հանրաքվեի արդյունքում տարածքի բնակիչների 90 տոկոսը կողմ է քվեարկել Իսպանիայից անկանխանալուն։

ՏԱՍՍ–ի հաղորդմամբ` այս մասին կիրակի լույս երկուշաբթի գիշերը հայտարարել են ինքնավար շրջանի իշխանություններն` ամփոփելով հանրաքվեի արդյունքները։

Կատալոնացիների 90%–ն «այո» է ասել 

Կատալոնիայի բնակչությունը կազմում է 7,5 մլն մարդ, որից 5,3 միլիոնը ձայնի իրավունք ունի։ Իսպանական իշխանությունները, սակայն, նշում են, որ հանրաքվեն անօրինական է։ Նրանք ձեռնարկել են մի շարք միջոցներ` հանրաքվեի անցկացումը ձախողելու համար։ Ինչպես ասուլիսի ժամանակ հայտարարել է Կատալոնիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ժորդի Տուրուլը, հանրաքվեի արդյունքում` անկախությանը կողմ է քվեարկել 2 մլն 20 հազար 144 մարդ կամ քվեարկածների 90 տոկոսը։

Պաշտոնական Մադրիդն անօրինական է համարում հանրաքվեն

Իսպանիայի իշխանությունների դիրքորոշմամբ` այս հանրաքվեն որևէ օրինական ուժ չի կարող ունենալ, քանի որ հակասում է թագավորության սահմանադրությանը։ Կատալոնիայում քվեարկության ավարտից անմիջապես հետո Մադրիդից պաշտոնական հայտարարությամբ հանդես է եկել Իսպանիայի կառավարության նախագահ Մարիանո Ռախոյը, ով հրաժարվել է Կատալոնիայի քվեարկությունը որակել որպես ինքնորոշման հանրաքվե։

Նշվում է, որ հանրաքվեն անցկացվել է մեծ լարվածության պայմաններում։ Կատարելով իսպանական դատարանի վճիռը` ազգային ոստիկանության և քաղաքացիական գվարդիայի աշխատակիցները փորձել են կանխել քվեարկության մասնակիցների աշխատանքը` այնտեղից հանելով քվեատուփերը։ 

Միջադեպերի հետևանքով, կատալոնական իշխանությունների տվյալներով, տարբեր աստիճանի վնասվածք է ստացել 844 մարդ։ Իսպանիայի ՆԳՆ–ի իր հերթին հաղորդել է, որ բախումների հետևանքով տուժել է 13 ոստիկան։–0–


Баннер середина