Նավթի համաշխարհային գները նվազել է Չինաստանի լուրերի ֆոնին
21.01.2014,
10:42
Նավթի համաշխարհային գները երկուշաբթի` հունվարի 20–ին, նվազել են Չինաստանի արդյունաբերության աճի դանդաղման մասին վկայող տվյալների ֆոնին, ինչպես նաև իրանական նավթի` միջազգային շուկաներ վերադառնալուն սպասելու ֆոնին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/. Նավթի համաշխարհային գները երկուշաբթի` հունվարի 20–ին, նվազել են Չինաստանի արդյունաբերության աճի դանդաղման մասին վկայող տվյալների ֆոնին, ինչպես նաև իրանական նավթի` միջազգային շուկաներ վերադառնալուն սպասելու ֆոնին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի մարտի ֆյուչերսների գինը նվազել է 0.35 դոլարով` բարելի դիմաց կազմելով 106.13 դոլար։ WTI տեսակի թեթև նավթի փետրվարյան ֆյուչերսների գինը նվազել է 0.94 դոլարով` մինչև 94.17 դոլար մեկ բարելի դիմաց։
Երկուշաբթի ՉԺՀ Պետական վիճակագրական վարչությունը հայտնել է, որ երկրում դեկտեմբերին արդյունաբերական արտադրանքի աճը դանդաղել է մինչև 9.7 տոկոս` նոյեմբերի 10 տոկոսից։ Վերլուծաբանների կանխատեսումը կազմում էր 9.8 տոկոս։ Բացի այդ, նախորդ տարվա չորրորդ եռամսյակում երկրում նկատվել է տնտեսության աճի տեմպերի դանդաղում։ ՉԺՀ ՀՆԱ–ն հոկտեմբեր-դեկտեմբերին աճել է 7.7 տոկոսով երրորդ եռամսյակի 7.8 տոկոսի համեմատ։ «Չինաստանի տվյալներն ուժեղացրել են շուկայի բացասական տրամադրությունները։ Նավթի պահանջարկի աճը ՉԺՀ–ի կողմից դանդաղում է»,– Ռոյթերս գործակալությանը հայտնել է Ֆրանկֆուրտում Commerzbank նավթի շուկայի գլխավոր վերլուծաբան Կարստեն Ֆրիչը (Carsten Fritsch)։
Բացի այդ, ավելի վաղ երկուշաբթի Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել էր, որ Թեհրանը սկսել է կատարել 2013 թվականին Ժնևում միջազգային միջնորդների «վեցնյակի» կողմից ձեռք բերված համաձայնության պայմանները։ Այդ լուրերն ուժեղացրել են ներդրողների` միջազգային շուկաներում իրանական նավթի շուտափույթ վերադարձի ակնկալիքները։ -0-