Рейтинг@Mail.ru
USD
389.25
EUR
439.39
RUB
4.7251
GEL
141.96
2025 թ. մայիսի 12, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+13

Թրամփը ստիպում է ամերիկացիներին անհանգստանալ ապագային համար

29.05.2017, 12:43
Դոնալդ Թրամփի վարչակազմի շուրջ սկանդալները բացասական ազդեցություն են ունենում ԱՄՆ քաղաքացիների հոգեբանական վիճակի վրա։
Թրամփը ստիպում է ամերիկացիներին անհանգստանալ ապագային  համար

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /ԱՌԿԱ/. Դոնալդ Թրամփի վարչակազմի շուրջ սկանդալները, որոնք անընդհատ բորբոքվում են ԶԼՄ-ներում, բացասական ազդեցություն են ունենում ԱՄՆ քաղաքացիների հոգեբանական վիճակի վրա` նրանց ավելի հաճախ ստիպելով նյարդայնանալ և անհանգստանալ իրենց և երկրի ապագայի համար:

Ինչպես հաղորդում է Vestifinance.ru-ն, նման արդյունք է ցույց տվել մայիսի 18-22-ը Politico հրատարակչության և Morning Consult հետազոտական ընկերության կողմից շուրջ 2 000 ամերիկացիների շրջանում անցկացված հացումը (PDF):

Նշվում է, որ հարցման նպատակն է եղել «ընդհանուր ընտրազանգվածի վրա Թրամփի նախագահության գործնական և հոգեբանական ազդեցության քանակական գնահատական տալը»: Հարկ է նշել, որ հարցերն արդեն պարունակում էին պատասխաններ, և հարցվողներից միայն պահանջվում էր պատասխանել «այո», «ոչ» կամ «չգիտեմ»:  

Հարցվածների ավելի քան կեսը (55%) պատասխանել է, որ Թրամփի շուրջ սկանդալները «ստիպում են իրենց անհանգստանալ երկրի ապագայի համար»: Եվս 43%-ը հայտարարել է, որ նախագահ Թրամփի օրոք իրենք «անհանգստանում են իրենց ընտանիքի բարօրության համար»:

Բավական զգալի մասնաբաժին ունեն նաև այնպիսի տարբերակներն, ինչպիսիք են «տխրություն կամ անզորություն եմ զգում» (31%), «չեմ գնա հանգստանալու որտեղ ծրագրում էի» (27%), «կհետաձգեմ կամ կհրաժարվեմ այնպիսի խոշոր գնումներից, ինչպիսիք են բնակարանի կամ ավտոմեքենայի ձեռքբերումը» (21%):

Եվս 13%-ը պատասխանել է, որ Թրամփի նախագահության շուրջ սկանդալները ստիպում են իրենց «հետաձգել կամ հրաժարվել երեխա ունենալու որոշումից»:

Մի շարք փորձագետներ նշում են, որ նման պատասխանները վկայում են այն մասին, որ ամերիկացիները պետք է «հանգստանան» քաղաքականությունից: -0-