Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+36

ԱՄՆ–ի պաշարների վերաբերյալ վիճակագրության ֆոնին նավթի համաշխարհային գներն աճել են

16.01.2014, 10:29
ԱՄՆ–ում «սև ոսկու» պաշարների դինամիկայի վերաբերյալ շաբաթական վիճակագրության հրապարակումից հետո նավթի համաշխարհային գները հունվարի 15-ին աճել են, վկայում են առուվաճառքների տվյալները, գրում է ՌԻԱ Նովոստին։
ԱՄՆ–ի պաշարների վերաբերյալ վիճակագրության ֆոնին նավթի համաշխարհային գներն աճել են
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ–ում «սև ոսկու» պաշարների դինամիկայի վերաբերյալ շաբաթական վիճակագրության հրապարակումից հետո նավթի համաշխարհային գները հունվարի 15-ին աճել են, վկայում են առուվաճառքների տվյալները, գրում է ՌԻԱ Նովոստին։

Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի փետրվարյան ֆյուչերսների գինն աճել է  0.74 դոլարով` բարելի դիմաց կազմելով 107.13 դոլար։ WTI տեսակի թեթև նավթի փետրվարյան ֆյուչերսների գինն աճել է 1.58 դոլարով` մինչև 94.17 դոլար մեկ բարելի դիմաց։

ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը հայտնում է, որ նավթի պաշարներն ԱՄՆ–ում հունվարի 10–ին ավարտված շաբաթվա ընթացքում նվազել են 7.7 միլիոն բարելով կամ 2.1 տոկոսով` մինչև 350.2 միլիոն բարել։ Վերլուծաբանները կարծում էին, որ նավթի պաշարները կկրճատվեն միայն 613 հազար բարելով։

Միաժամանակ երկրում բենզինի պաշարներն ավելացել են 2.7 միլիոն բարելով` կազմելով 233.1 միլիոն բարել։ Թորվածքների պաշարները նվազել են 0.8 տոկոսով` կազմելով 124 միլիոն բարել։

«Մի քանի շաբաթում զգալիորեն ավելացել են բենզինի պաշարները, և շուկայում չկա դրանք կրճատելու համար անհրաժեշտ պահանջարկը»,– ասել է Tradition Energy–ի վերլուծաբան Ջին Մաքգիլանը (Gene McGillian), ում խոսքն է մեջբերում Bloomberg գործակալությունը։

Միաժամանակ նավթի շուկայի ներդրողներն ուշադրություն են դարձրել BP–ի` մինչև 2035 թվականը համաշխարհային էներգետիկայի կանխատեսմանը, որի համաձայն էներգառեսուրսների համաշխարհային սպառումը 2012 թվականից մինչև 2035 թվականը կաճի 41 տոկոսով` վերջին 23 տարիների, 55 տոկոսի համեմատ և 30 տոկոսով` վերջին տասը տարիների համեմատ։ -0