Рейтинг@Mail.ru
USD
391.56
EUR
428.21
RUB
4.7705
GEL
140.68
2025 թ. մարտի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+16

Լագարդը հավաստիացրել է Հունաստանի վարչապետին երկրին սատարելու հարցում

02.10.2013, 10:48
Արժույթի միջազգային հիմնադրամի կարգադրիչ–տնօրեն Քրիսթին Լագարդը հավաստիացրել է Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասին, որ ԱՄՀ–ն կսատարի Աթենքին։ Նրանք հանդիպել են Նյու Յորքում, գրում է banki.ru–ն։
Լագարդը հավաստիացրել է Հունաստանի վարչապետին երկրին սատարելու հարցում
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Արժույթի միջազգային հիմնադրամի կարգադրիչ–տնօրեն Քրիսթին Լագարդը հավաստիացրել է Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասին, որ ԱՄՀ–ն կսատարի Աթենքին։ Նրանք հանդիպել են Նյու Յորքում, գրում է banki.ru–ն։

«Վարչապետ Սամարասի հետ ընթացիկ տնտեսական իրավիճակի և Հունաստանի առջև ծառացած մարտահրավերների շուրջ արդյունավետ քննարկում է տեղի ունեցել։ Ես գովասանքի խոսքեր եմ ասել տնտեսական ծրագրի կատարման հարցում արձանագրված առաջընթացի համար, որն ուղղված է ֆինանսական կայունությանը, մրցունակության վերականգնմանը և կարևորել եմ ինստիտուցիոնալ և կառուցվածքային բարեփոխումների առաջխաղացումն ու 2014 թ.–ի հուսալի բյուջեի ընդունումը` նպատակներին հասնելու համար», – նշվում է Լագարդի հայտարարության մեջ, որը հանդիպումից հետո տարածել է ԱՄՀ մամուլի ծառայությունը։

«Ես նրան հավաստիացրել եմ, որ ԱՄՀ–ն նախկինի պես մտադիր է օգնել Հունաստանին», – ավելացրել է Լագարդը։

Ինչպես տեղեկացրել է «Էթնոս» թերթի կայքը, 45 րոպե տևած հանդիպումն անցել է լավ մթնոլորտում։ Զրույցից հետո Սամարասն ու Լագարդը հանդես չեն եկել համատեղ հայտարարությամբ։ Հունաստանի վարչապետը լրագրողներին ասել է, որ «քննարկվել է հունական պարտքի կենսունակությունը», քննարկումը լավ է ընթացել։

Սամարասը չորեքշաբթի Սպիտակ տանը կհանդիպի ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ։–0–