Նավթի համաշխարհային գները նվազել են ԵՄ տնտեսության աճի մասին կանխատեսումների ֆոնին
06.11.2013,
11:12
Երեքշաբթի` նոյեմբերի 5–ին նավթի համաշխարհային գները նվազել են ԵՄ տնտեսության կանխատեսված աճի նվազման մասին տեղեկությունների, ինչպես նաև ԱՄՆ–ում վառելիքի պաշարների մասին հաշվետվության հրապարակման սպասման ֆոնի ներքո, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Երեքշաբթի` նոյեմբերի 5–ին նավթի համաշխարհային գները նվազել են ԵՄ տնտեսության կանխատեսված աճի նվազման մասին տեղեկությունների, ինչպես նաև ԱՄՆ–ում վառելիքի պաշարների մասին հաշվետվության հրապարակման սպասման ֆոնի ներքո, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
WTI տեսակի թեթև նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 1,20 դոլարով և մեկ բարելի դիմաց կազմել 93,42 դոլար։ Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0,89 դոլարով` հասնելով մեկ բարելի դիմաց 105,34 դոլարի։
Նավթի գինը նվազել է` հասնելով չորս ամսվա նվազագույնին` ԱՄՆ–ում վառելիքի պաշարների տվյալների մասին շահարկումների և խոսակցությունների ֆոնին։ Ակնկալվում է, որ ամերիկյան պահեստներում վառելիքի պաշարները կշարունակեն յոթշաբաթյա միտումն ու կրկին կաճեն, ինչն իր հերթին բացասաբար կանդրադառնա գների վրա։
Ըստ Bloomberg –ի հարցված վերլուծաբանների` ԱՄՆ–ում նավթի պաշարները նախորդ շաբաթ ավելացել են 2,2 մլն բարելով` հասնելով 386,1 մլն բարելի, միաժամանակ վառելանյութի պաշարները կրճատվել են 400 հազար բարելով, իսկ թորիչի պաշարները` 1,5 մլն բարելով։
2014 թ.–ի ՀՆԱ—–ի աճի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի կանխատեսումը վերանայվել է դեպի բացասական կողմը։ Մասնավորապես, այն վերանայվել է մինչև 1,1 տոկոսի` ավելի վաղ կանխատեսված 1,2 տոկոսանոց աճի համեմատ։ Այս ամեն իր հերթին կարող է Brent տեսակի նավթի պահանջարկի անկման հանգեցնել։–0–