Рейтинг@Mail.ru
USD
384.47
EUR
450.83
RUB
4.8983
GEL
141.25
2025 թ. հուլիսի 1, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+15

Նավթի համաշխարհային գները կնվազեն Եվրոպայից և ԱՄՆ–ից ստացված տեղեկությունների ֆոնի

08.11.2013, 10:40
Նավթի համաշխարհային գները հինգշաբթի նվազել են ԵԿԲ դրամային քաղաքականության վերանայման, ինչպես նաև ԱՄ
Նավթի համաշխարհային գները կնվազեն Եվրոպայից և ԱՄՆ–ից ստացված տեղեկությունների ֆոնի
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նավթի համաշխարհային գները հինգշաբթի նվազել են ԵԿԲ դրամային քաղաքականության վերանայման, ինչպես նաև ԱՄՆ ՀՆԱ–ի` երրորդ եռամսյակի դինամիկայի առաջին գնահատման հրապարակման ֆոնին, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 1.78 դոլարով` մեկ բարելի դիմաց կազմելով 103.46 դոլար։ WTI տեսակի թեթև նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.60 դոլարով` բարելի դիմաց կազմելով 94.20 դոլար։

ԵԿԲ կառավարիչների խորհուրդը հինգշաբթի անսպասելի որոշում է կայացրել` բազային դրույքաչափը 0.25 տոկոսային կետով նվազեցնելու մասին, ինչի հետևանքով այն ռեկորդային ցածր` 0.25 տոկոսանոց ցուցանիշ է կազմել։ ԱՄՆ ՀՆԱ իրական աճը երրորդ եռամսյակում, նախնական գնահատականով, տարեկան արտահայտմամբ կազմել է 2.8 տոկոս։ Վերլուծաբանների կանխատեսումների համեմատ տվյալները դրական էին. վերլուծաբաններն ակնկալում էին ՀՆԱ 2–տոկոսանոց աճ։ Սակայն դրական տվյալները հանգեցրել են համաշխարհային արժույթների նկատմամբ դոլարի փոխարժեքի աճի, ինչը որոշ վերլուծաբանների կարծիքով բացասաբար է ազդել նավթի արժեքի վրա։ -0-