Բոնդը, Տերմինատորն ու Հոբբիթը` նույն հոլովակում. Metro-Goldwyn-Mayer–ի 90 ամյակը (տեսանյութ)
24.01.2014,
12:40
Հոլիվուդյան կինոարտադրության առաջատար հանդիսացող Metro-Goldwyn-Mayer ընկերությունը 2014 թվականին տոնում է 90 ամյակը։ Ինչպես տեղեկացնում է ru.hellomagazine.com. կայքը, այս կապակցությամբ ընկերությունը ներկայացրել է մի հոլովակ, որում զետեղվել են շուրջ մեկ հարյուրամյակի ընթացքում նկարահանված ֆիլմեի կադրեր։
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /ԱՌԿԱ/. Հոլիվուդյան կինոարտադրության առաջատար հանդիսացող Metro-Goldwyn-Mayer ընկերությունը 2014 թվականին տոնում է 90 ամյակը։ Ինչպես տեղեկացնում է ru.hellomagazine.com. կայքը, այս կապակցությամբ ընկերությունը ներկայացրել է մի հոլովակ, որում զետեղվել են շուրջ մեկ հարյուրամյակի ընթացքում նկարահանված ֆիլմեի կադրեր։
Այս ընթացքում ստուդիան թողարկել է 4000 ֆիլմ, որոնք 200 «Օսկարի» են արժանացել։ Ամենահայտնի կինոնկարներից են «Ռոքին», «Անձրևի մարդը», Հոբբիթը», «Գառների լռությունը» և, իհարկե, Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմաշարը։
Ողջ տարվա ընթացքում ֆիլմեր ցուցադրելուց առաջ նախապես կցուցադրվի տոնական այս հոլովակը։-0-