Рейтинг@Mail.ru
USD
368.18
EUR
428.71
RUB
5.1754
GEL
138.15
2026 թ. մայիսի 29, ուրբաթ
եղանակը
Երևանում
+22

ՀՀ-ն հաստատում է իր հավատարմությունը ԵԱՏՄ-ում փոխշահավետ համագործակցությանը. Փոխվարչապետ

Այսօր, 16:41
Հայաստանը հաստատում է իր հավատարմությունը ԵԱՏՄ շրջանակում փոխշահավետ համագործակցությանը, հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը
ՀՀ-ն հաստատում է իր հավատարմությունը ԵԱՏՄ-ում փոխշահավետ համագործակցությանը. Փոխվարչապետ

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի․/ԱՌԿԱ/. Հայաստանը հաստատում է իր հավատարմությունը ԵԱՏՄ շրջանակում փոխշահավետ համագործակցությանը, հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Մեր երկրների և ընդհանուր առմամբ տարածաշրջանի տնտեսական կայունության ու կայուն զարգացման ապահովման շահերից ելնելով՝ Հայաստանը մտադիր է շարունակել բարեխղճորեն մասնակցել Եվրասիական տնտեսական միության աշխատանքներին՝ հիմնվելով փոխադարձ հարգանքի, հավասար գործընկերության և անդամ պետությունների ազգային շահերի հաշվի առնելու սկզբունքների վրա»,- ասել է Գրիգորյանը՝ ուրբաթ ելույթ ունենալով Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում։

Նրա խոսքով՝ ծառայությունների, առևտրի ազատականացումը շարունակում է մնալ ԵԱՏՄ տնտեսական ինտեգրման խորացման հիմնական շարժիչ ուժերից մեկը։

 

Ընդ որում, նրա խոսքով, ազգային կարգավորումների որոշ ասպեկտներ դեռևս գործնական համաձայնեցման կարիք ունեն։

Դա, ինչպես նշել է Գրիգորյանը, լրացուցիչ հնարավորություններ կստեղծի անդամ պետությունների համագործակցության ամրապնդման, կարգավորող մեխանիզմների կանխատեսելիության և թափանցիկության բարձրացման, ինչպես նաև բիզնեսի համար ավելի բարենպաստ պայմանների ձևավորման համար։

«ԵԱՏՄ շրջանակում համագործակցության կարևոր ուղղություն է նաև երրորդ երկրների հետ առևտրատնտեսական կապերի դիվերսիֆիկացումը։ Այս ուղղությամբ զարգացման առանցքային գործոններից մեկը տրանսպորտային կապերի դիվերսիֆիկացումն է, ինչը զգալի խթան կհաղորդի ապրանքաշրջանառության աճին»,- ասել է նա։

Փոխվարչապետը կարևորել է նաև ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում համագործակցության զարգացումը և ողջունել է ագրոարդյունաբերական ոլորտի վրա կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմների տարածման վերաբերյալ արձանագրության ստորագրումը։