Երևանից արձագանք չի ստացվել Հայաստանից Ռուսաստան լոլիկի ներմուծման արգելքի վերաբերյալ․ Պեսկով
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի․/ԱՌԿԱ/․ Երևանից արձագանք չի ստացվել Հայաստանից Ռուսաստան լոլիկի ներմուծման արգելքի վերաբերյալ։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ո՛չ, չի ստացվել [արձագանք]»,- պատասխանել է Պեսկովը համապատասխան հարցին։
Հայաստանից ՌԴ արտադրանքի մատակարարումների սահմանափակումների մասին
Ռոսսելխոզնադզորը 2026 թվականի մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից ծագող և առաքվող թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման նկատմամբ՝ մինչև առաքվող արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան ալգորիթմի մշակումը։
Ռոսսելխոզնադզորը մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից ծաղկային և պարենային արտադրանքի ներմուծման նկատմամբ՝ մինչև ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հրավերով ռուս մասնագետների մասնակցությամբ տեսչական ստուգումների ավարտը։
Բացի այդ, Ռոսպոտրեբնադզորը լրացուցիչ հանձնարարական է ուղարկել «Честный знак» համակարգի օպերատորին՝ ՌԴ-ում «Ջերմուկ» ջրի 64,5 միլիոն միավորի իրացումը կասեցնելու մասին։
Ավելի վաղ գերատեսչությունը կասեցրել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների, ինչպես նաև հայկական երեք արտադրողների գինու և կոնյակի ներմուծումն ու շրջանառությունը Ռուսաստանում։