Հայաստանի տարածքով կանցնի գազատար, մենք այդ տարանցման հաշվին կունենանք սեփական գազ․ Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանն այսուհետ ոչ մի դեպքում առանց այլընտրանքի չի մնա, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին Աբովյանում նախընտրական քարոզարշավի ժամանակ։
«Մենք հույսներս չենք դնի մեկ ճանապարհի, մեկ դաշնակցի, մեկ խողովակաշարի վրա», – ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով, Հայաստանն արդեն ունի երկաթուղի արևմուտքից արևելք, ավելի վաղ բացվել է Ախալքալաք-Կարս երկաթուղին, իսկ մինչ այդ բացվել էր երկաթուղին Ադրբեջանի տարածքով։
«Շուտով կբացվի TRIPP-ը, մեր տարածքով կանցնի գազատար, մենք այդ տարանցման հաշվին կունենանք սեփական գազ։ Այդ տարանցման դիմաց մեզ կվճարեն գազով։ Մենք կզարգացնենք այլընտրանքային էներգետիկան», – ասել է վարչապետը։
Նա նաև անդրադարձել է ԱՄՆ–ի և ԵՄ–ի հետ հարաբերություններին։ Նա նշել է, որ Հայաստանում ընդունվել է օրենք ԵՄ մուտք գործելու գործընթացի մեկնարկի մասին։
«Քանի դեռ Հայաստանը կարող է լինել ԵԱՏՄ անդամ և շարունակել բարեփոխումները եվրոպական չափանիշներով, մենք կգնանք այդ ճանապարհով։ Հենց գա ընտրություն կատարելու ժամանակը, Հայաստանի ժողովուրդը կկատարի այդ ընտրությունը։ Իմ մեծագույն վաստակն այն է, որ ժողովուրդն ունի այլընտրանք, որպեսզի ոչ ոք չկարողանա ասել. «Ու՞մ է պետք Հայաստանը, ո՞ւր է կորչելու»», – հայտարարել է վարչապետը։
Նրա խոսքով, այսօր Հայաստանը դառնում է խաղաղության խաչմերուկ։ Հայաստանը կենսականորեն անհրաժեշտ է և՛ Արևելքին, և՛ Արևմուտքին, և՛ Հյուսիսին, և՛ Հարավին։