Рейтинг@Mail.ru
USD
368.05
EUR
428.34
RUB
5.1797
GEL
137.83
2026 թ. մայիսի 28, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+26

ՀՀ տնտեսությանը ոչ մի բան չի սպառնում, սպասվում են միլիարդների ներդրումներ․ Փաշինյան

Այսօր, 14:22
Մեր սեփական երկաթուղին մենք չենք կարող թողնել, որ մնա մետաղի ջարդոնի կարգավիճակում, հայտարարել է Փաշինյանը
ՀՀ տնտեսությանը ոչ մի բան չի սպառնում, սպասվում են միլիարդների ներդրումներ․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի․/ԱՌԿԱ/. ՀՀ տնտեսությանը ոչ մի բան չի սպառնում, ՀՀ տնտեսությանը սպասվում են միլիարդների ներդրումներ, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կան գործոններ, որոնք որոշակի նյարդ են առաջացնում Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, մասնավորապես երկաթուղու հետ կապված խնդիրը», - ասաց Փաշինյանն այսօր ճեպազրույցի ժամանակ։

Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է օգտագործի այս պատմական շանսը։

«Մեր սեփական երկաթուղին մենք չենք կարող թողնել, որ մնա մետաղի ջարդոնի կարգավիճակում։ Ինքը տարանցման մեծ պոտենցիալ ունի, և մենք ՌԴ գործընկերների հետ աշխատելու ենք, որպեսզի փոխշահավետ լուծումներ գտնվեն», - նշեց վարչապետը։

Նա ընդգծեց, որ Հայաստանը Ռուսաստանի հետ չի մտնելու լեզվակռվի և բանավեճի մեջ։

«Աշխատանքային կարգով բոլոր, այդ թվում՝ ամենապրոբլեմատիկ հարցերը քննարկելու ենք, բայց նաև մենք չենք պատրաստվում հրաժարվել մեր ռազմավարությունից․ Հայաստանն այլևս չի մտնելու մի վիճակի մեջ, որ այլընտրանք չունենա», -ասաց Փաշինյանը։