Рейтинг@Mail.ru
USD
391.57
EUR
426.77
RUB
4.6962
GEL
141.11
2025 թ. մարտի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

ԱՄՆ–ում պաշարների տվյալների հրապարակումից հետո նավթի գները նվազել են

09.01.2014, 10:18
ԱՄՆ Էներգետիկայի նախարարության վիճակագրության հրապարակումից հետո նավթի համաշխարհային գները չորեքշաբթի նվազել են, վկայում են առուվաճառքների տվյալները, գրում է ՌԻԱ Նովոստին։
ԱՄՆ–ում պաշարների տվյալների հրապարակումից հետո նավթի գները նվազել են
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ Էներգետիկայի նախարարության վիճակագրության հրապարակումից հետո նավթի համաշխարհային գները չորեքշաբթի նվազել են, վկայում են առուվաճառքների տվյալները, գրում է ՌԻԱ Նովոստին։

Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի փետրվարյան ֆյուչերսների գինը նվազել է 0.20 դոլարով` մինչև 107.15 դոլար բարելի դիմաց։ WTI տեսակի թեթև նավթի փետրվարյան ֆյուչերսների գինը նվազել է 1.34 դոլարով` մինչև 92.33 դոլար մեկ բարելի դիմաց։

ԱՄՆ Էներգետիկայի նախարարության` չորեքշաբթի 19։30–ին հրապարակած պաշտոնական վիճակագրության համաձայն, հունվարի 3–ին ավարտված շաբաթվա ընթացքում երկրում բենզինի պաշարներն ավելացել են 6.24 միլիոն բարելով` մինչև 227 միլիոն բարել։ Թորվածքների պաշարներն աճել են 5.83 միլիոն բարելով և կազմել են 125 միլիոն բարել։ Bloomberg գործակալության հարցմանը մասնակցած վերլուծաբանները կանխատեսել են բենզինի և թորվածքների, համապատասխանաբար, միայն 2.5 և 2.25 միլիոն բարելի աճ։ Նավթի պաշարներն ԱՄՆ–ում նվազել են 2.68 միլիոն բարելով, մինչդեռ վերլուծաբանները կանխատեսում էին նվազում 2.75 միլիոն բարելով։ -0-