Նավթի համաշխարհային գները նվազել են ԱՄՆ բյուջետային ճգնաժամի ֆոնին
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հինգշաբթի նավթի համաշխարհային գները նվազել են ԱՄՆ–ում շարունակվող բյուջետային ճգնաժամի պատճառով, որի հետևանքով դադարել են գործել մի շարք կառավարական հաստատություններ, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի նոյեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0,19 դոլարով` հասնելով մեկ բարելի դիմաց 109,00 դոլարի։ WTI տեսակի թեթև նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը ևս նվազել է 0,79 դոլարով` հասնելով մեկ բարելի դիմաց 103,31 դոլարի։
Բացի այդ, ներդրողներին մտահոգում են «Քարըն» արևադարձային փոթորկի մասին տեղեկությունները, որը մոլեգնել է Մեքսիկական ծոցում և կարող է լուրջ վնաս հասցնել տարածաշրջանի նավթի արդյունահանմանը։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
10:33 04.10.2013