Նավթի համաշխարհային գները տարբեր ուղղությամբ են փոխվել մեծածախ պաշարների վերաբերյալ վիճակագրության նախաշեմին
15.01.2014,
10:23
Երեքշաբթի` հունվարի 14–ին, նավթի համաշխարհային գները խառը դինամիկա են ցուցադրել ԱՄՆ–ում «սև ոսկու» մեծածախ պաշարների ամենշաբաթյա վիճակագրության հրապարակման նախաշեմին, վկայում են առուվաճառքի տվյալները, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /ԱՌԿԱ/. Երեքշաբթի` հունվարի 14–ին, նավթի համաշխարհային գները խառը դինամիկա են ցուցադրել ԱՄՆ–ում «սև ոսկու» մեծածախ պաշարների ամենշաբաթյա վիճակագրության հրապարակման նախաշեմին, վկայում են առուվաճառքի տվյալները, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի փետրվարյան ֆյուչերսների գինը նվազել է 0,36 դոլարով` բարելի դիմաց հասնելով 106,39 դոլարի։ WTI տեսակի թեթև նավթի փետրվարյան ֆյուչերսների գինը բարձրացել է 0,79 դոլարով` բարելի դիմաց հասնելով 92,59 դոլարի։
Առուվաճառքի մասնակիցների զգուշավորությունը մեծացնում են ԱՄՆ–ում նավթի մեծածախ պաշարների տվյալների սպասումները։ Bloomberg գործակալության կողմից հարցված վերլուծաբանների կանխատեսումների համաձայն` հունվարի 10–ին ավարտված շաբաթվա ընթացքում երկրում նավթի պաշարները կրճատվել են 1.15 մլն բարելով։ Չորեքշաբթի պաշարների վերաբերյալ իր գնահատականը կներկայացնի ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը։ –0–