Նիդեռլանդների տնտեսությունը միայն կշահի, եթե երկիրը դուրս գա ԵՄ–ից, կարծում են բրիտանացի փորձագետները
07.02.2014,
11:24
Նիդեռլանդների` Եվրամիությունից դուրս գալուց հետո մակրոտնտեսական հետևանքները միայն դրական կլինեն։ Այդպիսի հետևություն են արել Capital Economics բրիտանական կազմակերպության անկախ հետազոտության հեղինակները։ Բոլոր գնահատականները հիմնվում են այն ենթադրության վրա, որ Նիդեռլանդները «կլքեն» ԵՄ–ն և եվրագոտին մինչև 2015 թվականը։

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /ԱՌԿԱ/. Նիդեռլանդների` Եվրամիությունից դուրս գալուց հետո մակրոտնտեսական հետևանքները միայն դրական կլինեն։ Այդպիսի հետևություն են արել Capital Economics բրիտանական կազմակերպության անկախ հետազոտության հեղինակները։ Բոլոր գնահատականները հիմնվում են այն ենթադրության վրա, որ Նիդեռլանդները «կլքեն» ԵՄ–ն և եվրագոտին մինչև 2015 թվականը։
Հետազոտության հեղինակները նշում են, որ ԵՄ–ի կազմում Նիդեռլանդները դատապարտված են ավելի ցածր տնտեսական աճի ոչ միայն այլ երկրների հետ, այլ նաև նախորդ տասնամյակներում հոլանդական տնտեսության աճի համեմատ։ Փորձագետները մասնավորապես նշում են, որ միասնական եվրոպական արժույթի ընդունման պահից սկսած ժամանակահատվածը հատկապես «դեպրեսիվ» էր հոլանդական տնտեսության համար։ Իսկ ԵՄ–ից դուրս գալը թույլ կտա Նիդեռլանդներին հասնել միանգամից մի քանի տնտեսական շահի։ Առաջինը, դրան կհետևի բիզնես վարելու արժեքի կրճատում երկրում տարեկան առնվազն 20 մլրդ եվրոյով մինչև 2035 թվականը։ «Տնտեսման» հիմնական պատճառ կդառնա կարգավորման առկա կանոնների ռացիոնալացումը, որոնք այս պահին բրյուսելյան ինստիտուտների իրավասության մեջ են։
Երկրորդ` Հոլանդիային կհաջողվի հավասարակշռել պետական ֆինանսները Եվրոպական միության բյուջեի ֆինանսավորումից հրաժարվելու արդյունքում, ինչն ընդհանուր առմամբ մոտ 240 մլրդ եվրո կավելացնի ՀՆԱ–ին մինչև 2035 թվականը։ Նշվում է, որ բնակչության մեկ շնչի հաշվարկով Նիդեռլանդների «ավանդը» ԵՄ–ի բյուջեում ամենազգալին է բոլոր անդամ երկրների շարքում։
Երրորդ` հեղինակները կարծում են, որ ԵՄ–ից դուրս գալը կհանգեցնի Նիդեռլանդների պետական ծախսերի կրճատմանը տարեկան առնվազն 7.5 մլրդ եվրոյով նույնպես մինչև 2035 թվականը ներգաղթի քաղաքականության վերանայման կապակցությամբ։ Ենթադրվում է սահմանափակել ներգաղթածների մուտքը` երկրի տարածք թողնելով միայն նրանց, ովքեր կկարողանան «տնտեսական օգուտ» բերել։ -0