Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+24

Ամերիկացին 100 եվրոյով գնել է Պ.Պիկասոյի` 1 մլն դոլար գնահատված ստեղծագործությունը

19.12.2013, 11:43
Բարեգործական առցանց վիճակախաղի ընթացքում ամերիկացի արվեստասեր մի երիտասարդ ընդամենը 100 եվրոյով գնել է Պաբլո Պիկասոյի` շուրջ 1 մլն դոլար գնահատված ստեղծագործությունը, հաղորդում է Բի–բի–սի–ն։
Ամերիկացին 100 եվրոյով գնել է Պ.Պիկասոյի` 1 մլն դոլար գնահատված ստեղծագործությունը
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Բարեգործական առցանց վիճակախաղի ընթացքում ամերիկացի արվեստասեր մի երիտասարդ ընդամենը 100 եվրոյով գնել է Պաբլո Պիկասոյի` շուրջ 1 մլն դոլար գնահատված ստեղծագործությունը, հաղորդում է Բի–բի–սի–ն։

25–ամյա Ջեֆրի Գոնանոն պարզաբանել է, որ համացանցում փնտրել է որևէ հարմար նկար իր սենյակի պատին կախելու համար և հանկարծ տեսել է Sotheby's աճուրդային տան վիճակախաղը, որի մասնակիցները կարող էին գնել Պիկասոյի «Ցիլինդրով մարդը»  կտավը։

Գոնանոն 100 եվրոյով գնել է վիճակախաղի 50 հազար տոմսերից մեկը և արդյունքում հենց իր տոմսն է շահել։ Նկարի նոր սեփականատերն ասում է, որ դեռ մտադիր չէ այն վաճառել։

Վիճակախաղից ստացված միջոցները կուղղվեն Լիբանանի Տիր քաղաքի պահպանման ասոցիացիային, որը ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության օբյեկտի կարգավիճակ ունի։ –0–