Рейтинг@Mail.ru
USD
391.57
EUR
426.77
RUB
4.6962
GEL
141.11
2025 թ. մարտի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Ամերիկայի հումքի պաշարների տվյալների հիման վրա նավթի համաշխարհային գները նվազել են

10.01.2013, 10:23
Նավթի համաշխարհային գները չորեքշաբթի կայացած առուվաճառքի արդյունքում աննշան նվազել են։ Պատճառը ԱՄՆ–ի Էներգետիկայի նախարարության տրամադրած տվյալներն են, որոնք վերաբերում են մեծածախ պահուստներում առկա հումքի պաշարներին, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։  
Ամերիկայի հումքի պաշարների տվյալների հիման վրա նավթի համաշխարհային գները նվազել են
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /ԱՌԿԱ/. Նավթի համաշխարհային գները չորեքշաբթի կայացած առուվաճառքի արդյունքում աննշան նվազել են։ Պատճառը ԱՄՆ–ի Էներգետիկայի նախարարության տրամադրած տվյալներն են, որոնք վերաբերում են մեծածախ պահուստներում առկա հումքի պաշարներին, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։   

Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի փետրվարյան ֆյուչերսների գինը նվազել է 0,18 դոլարով` մեկ բարելի դիմաց կազմելով 111,76 դոլար։

Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի թեթև նավթի փետրվարյան ֆյուչերսների գինն առքուվաճառքի ավարտին նվազել է  0,05 դոլարով` մեկ բարելի դիմաց կազմելով 93,10 դոլար։

ԱՄՆ–ի նավթի առևտրային պաշարները (բացի ռազմավարական պաշարներից) հունվարի 4–ին ավարտված մեկ շաբաթվա ընթացքում աճել են 1,4 մլն բարելով  կամ 0,4 տոկոսով` կազմելով 361,3 մլն բարել։ Միաժամանակ բենզինի ընդհանուր պաշարներն ավելացել են 7,4 մլն բարելով կամ 3,3 տոկոսով և կազմել 233,1 մլն բարել։ Թորվածքների պաշարներն ավելացել են 6,8 մլն բարելով կամ 5,5 տոկոսով` կազմելով 130,7 մլն բարել։ –0–