ԱՄՀ–ն 2015 թ.–ին նվազեցրել է ԱՄՆ–ի ՀՆԱ–ի աճի կանխատեսումը մինչև 2,5%

ԱՄՀ–ն 2015 թ.–ին նվազեցրել է ԱՄՆ–ի ՀՆԱ–ի աճի կանխատեսումը մինչև 2,5%

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /ԱՌԿԱ/. Արժույթի միջազգային հիմնադրամն այս տարի երկրորդ անգամ 0,6 տոկոսային կետով նվազեցրել է ԱՄՆ–ի տնտեսության աճի կանխատեսումը` մինչև 2,5 տոկոս և 2016 թ.–ին` 0,1 տոկոսով` մինչև 3 տոկոս, նշվում է հիմնադրամի զեկույցում տեղադրված ինֆոգրաֆիկայում։

Այս և հաջորդ տարի ԱՄՆ–ում միջին տարեկան գնաճը կկազմի 0,7 և 1,5 տոկոս, գնաճը տարվա ընթացքում` 1,3 և 1,5 տոկոս, իսկ գործազրկությունը` 5,3 և 5,2 տոկոս, բյուջեի դեֆիցիտը` ՀՆԱ–ի 2,7 և 2,9 տոկոսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ամերիկյան տնտեսության աճի տեմպերը «նվազել են վաղ եղանակային պայմանների, նավթային ոլորտ կատարվող ներդրումների կրճատման, գործադուլի և ամրապնդված դոլարի հետևանքով»։ Սակայն հիմնադրամը նշում է, որ բոլոր այս ազդեցությունները չեն ունենա երկարատև հետևանք, կառույցը հիշեցնում է այն մասին, որ տնտեսությունն ադապտացվելու ունակություն ունի։ Մյուս կողմից, էներգառեսուրսների ցածր գները կխթանեն ներքին պահանջարկն ու կդառնան տնտեսության զարգացման շարժիչ ուժը, կարծում են հիմնադրամի վերլուծաբանները։

«Այնուամենայնիվ, ավելի թույլ բազան առաջին մի քանի ամսում անխուսափելիորեն կկրճատի տնտեսության աճը, որը 2015 թ.–ին կանխատեսվում է 2,5 տոկոսի չափով», – նշում է ԱՄՀ–ն։

ԱՄՆ–ի տնտեսության աճի կանխատեսումը վատացել էր դեռևս 2015 թ.–ի ապրիլին` 0,5 տոկոսային կետով 2015 թ.–ին և 0,2 տոկոսով 2016 թ.–ին` երկու տարվա ընթացքում հասնելով 3,1 տոկոսի։ Շտկումը կապված է նաև այն փաստի հետ, որ ԱՄՆ–ում լուրջ շեշտադրում է կատարվել թերթաքարային հեղափոխության և էներգառեսուրսների գների փոփոխականության վրա, նշում է հիմնադրամը։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

14:27 05.06.2015




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×