Рейтинг@Mail.ru
USD
386.2
EUR
435.48
RUB
4.8047
GEL
141
2025 թ. մայիսի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+27

ԱՄՆ բյուջեի համար մտավախությունների ֆոնին նավթի գները փոփոխվել են տարբեր ուղղություններով

18.12.2012, 10:34
Նավթի համաշխարհային գները երկուշաբթի օրվա առուվաճառքի արդյունքներով տարբեր ուղղվածություն են ունեցել ԱՄՆ–ի բյուջետային խնդիրների համար ներդրողների մտավախությունների ֆոնին, վկայում են առուվաճառքների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։  
ԱՄՆ բյուջեի համար մտավախությունների ֆոնին նավթի գները փոփոխվել են տարբեր ուղղություններով
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նավթի համաշխարհային գները երկուշաբթի օրվա առուվաճառքի արդյունքներով տարբեր ուղղվածություն են ունեցել ԱՄՆ–ի բյուջետային խնդիրների համար ներդրողների մտավախությունների ֆոնին, վկայում են առուվաճառքների տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։  

Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի հունվարյան ֆյուչերսների գինը նվազել է 0,54 դոլարով` մեկ բարելի դիմաց կազմելով 107,64 դոլար։
Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի թեթև նավթի հունվարյան ֆյուչերսների գինն առուվաճառքի ավարտին աճել է 0, 42 դոլարով կամ 0,07 տոկոսով` մեկ բարելի դիմաց կազմելով 87,67 դոլար։

Պահպանվում է ԱՄՆ կառավարությունում բյուջետային բանակցությունների բացասական ազդեցությունը։ Նախորդ հանգստյան օրերին Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոները համաձայնել է միլիոնատերերի համար հարկային արտոնությունների վերացմանը` սոցիալական ծրագրերով վճարումների կրճատման դիմաց, ինչը դեմոկրատները չեն ցանկանում անել։

Միաժամանակ, ներդրողներն ուշադրություն են դարձրել Նյու Յորքի արտադրական հատվածի գործարար ակտիվության ինդեքսի (Empire State Manufacturing Index) տվյալների հրապարակման վրա, որը դեկտեմբերին նվազել է մինչև մինուս 8.1 կետ` նոյեմբերի մինուս 5.22 կետից։ -0-