ԱՄՆ-ի ԴՊՀ-ն հունիս-հուլիսին տնտեսության աճի դանդաղեցում է արձանագրել 12 շրջաններից 3-ում
19.07.2012,
13:21
ԱՄՆ-ի դաշնային պահուստային համակարգը երկրի 12 շրջաններից երեքում տնտեսության աճի դանդաղեցում է արձանագրել հունիսի սկզբից մինչև հուլիսի կեսն ընկած ժամանակահատվածում, նշվում է շրջանների տնտեսական դրության մասին արված մեկնաբանությունների հաշվետվության մեջ՝ Beige Book–ում:
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ-ի դաշնային պահուստային համակարգը երկրի 12 շրջաններից երեքում տնտեսության աճի դանդաղեցում է արձանագրել հունիսի սկզբից մինչև հուլիսի կեսն ընկած ժամանակահատվածում, նշվում է շրջանների տնտեսական դրության մասին արված մեկնաբանությունների հաշվետվության մեջ՝ Beige Book–ում:
Այդ շրջաններն են Նյու Յորքը, Քլիվլենդն ու Ֆիլադելֆիան: Ատլանտայում, Սենթ Լուիսում և Սան Ֆրանցիսկոյում տնտեսությունը հաշվետու ժամանակահատվածում «համեստ» աճ է ցուցադրել: Կարգավորիչը «հանդարտ» է որակել Բոստոնի, Չիկագոյի, Մինեոապոլիսի, Կանզասի և Դալլասի տնտեսության աճի տեմպերը: Ռիչմոնդի տնտեսական ցուցանիշները «խառն» են, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Շրջանների մեծ մասում նկատվում է մանրածախ առևտրի ծավալների ավելացում, բացի Նյու Յորքից, Բոստոնից ու Քլիվլենդից, և արտադրական ակտիվության վերակենդանացում: Բացի այդ, շրջանները տների վաճառքի աճի ֆոնին իրավիճակի բարելավում են ցուցադրել անշարժ գույքի շուկայում:
Գրեթե բոլոր շրջաններում, բացի Քլիվլենդից ու Ռիչմոնդից, հիփոթեքային վարկավորման պահանջարկի աճ է նկատվում: «Ոչ ֆինանսական ծառայությունների պահանջարկը շարունակում է կայուն մնալ կամ մի քիչ ավելացել է նախորդ հաշվետվության հրապարակումից հետո»,- ասվում է Beige Book –ում:--0-