Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+29

ԱՄՆ–ի վիճակագրական տվյալների ֆոնին նավթի գներն աճել են

27.06.2013, 10:33
ԱՄՆ–ի հումքի պաշարների վերաբերյալ վիճակագրական տվյալների ֆոնին նավթի գներն աճել են, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
ԱՄՆ–ի վիճակագրական տվյալների ֆոնին նավթի գներն աճել են
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ–ի հումքի պաշարների վերաբերյալ վիճակագրական տվյալների ֆոնին նավթի գներն աճել են, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթախառնուրդի օգոստոսյան ֆյուչերսների գինն աճել է 0,40 դոլարով` բարելի դիմաց հասնելով 101,66 դոլարի։ WTI թեթև նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինն աճել է 0,18 դոլարով` բարելի դիմաց կազմելով 95,50 դոլար։   

ԱՄՆ–ում նավթի պաշարները մեկ շաբաթվա ընթացքում գրեթե չեն փոխվել նախորդ` 394.1 միլիոն բարել ցուցանիշի համեմատ, այն դեպքում, երբ վերլուծաբանները կանխատեսում էին, որ այդ պաշարները կնվազեն 1.75 միլիոն բարելով։

Բենզինի ընդհանուր ծավալներն ավելացել են 3.7 միլիոն բարելով և կազմել 225,4 միլիոն բարել` 875 հազար բարելով աճի կանխատեսման դիմաց։-0-