Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

ԱՄՆ–ն ընդլայնում է նավթային ընկերությունների հասանելիությունը դեպի Մեքսիկական ծոցի հատվածներ

25.09.2012, 10:59
ԱՄՆ իշխանությունները, որոնք շահագրգռված են նավթի և գազի ներքին արդյունահանմամբ, ընդլայնում են ընկերությունների հասանելիությունը Մեքսիկական ծոցի ռեսուրսների նկատմամբ` ծրագրելով հաջորդ տարվա մարտին անցկացնել ածխաջրածինների տարածքների հերթական աճուրդները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
ԱՄՆ–ն ընդլայնում է նավթային ընկերությունների հասանելիությունը դեպի Մեքսիկական ծոցի հատվածներ
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ իշխանությունները, որոնք շահագրգռված են նավթի և գազի ներքին արդյունահանմամբ, ընդլայնում են ընկերությունների հասանելիությունը Մեքսիկական ծոցի ռեսուրսների նկատմամբ` ծրագրելով հաջորդ տարվա մարտին անցկացնել ածխաջրածինների տարածքների հերթական աճուրդները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ինչպես հայտնել է Բաց ծովում էներգառեսուրսների արդյունահանման կառավարման բյուրոն (Bureau of Ocean Energy Management) ծոցի կենտրոնական հատվածում 7250 տեղամասերի մշակման իրավունքի աճուրդը կկայանա մարտի 20–ին Նոր Օռլեանում։ Ծովափից 3-ից 230 մղոն հեռավորության վրա տեղակայված տեղամասերի ընդհանուր մակերեսը կազմում է 38 միլիոն ակր (մոտ 15,4 մլն հեկտար)։ Կարգավորիչի կարծիքով, այդ հատվածներում արդյունահանումը կարող է կազմել մինչև մեկ միլիարդ բարել նավթ և 4 տրիլիոն խորանարդ ֆուտ գազ։

Սրանք կլինեն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից հաստատված շելֆային նավթագազային տեղամասերի վարձակալության հնգամյա ծրագրի շրջանակներում առաջին առուվաճառքները և Մեքսիկական ծոցի կենտրոնական մասի տեղամասերի ծրագրված հինգ աճուրդներից առաջինը։

Փորձագետների կարծիքով, ԱՄՆ–ն այս տասնամյակի ավարտին կարող է կրկնակի կրճատել կախվածությունը մերձավորարևելյան նավթից։

ԱՄՆ–ն վերջին 8 տարիների ընթացքում ավելացրել է նավթի արդյունահանումը մինչև առավելագույն արժեքը, և ներկայում արտասահմանյան նավթն ապահովում է երկրի ընդհանուր սպառման կեսից ավելին, երկրում գազի արդյունահանումը հասել է պատմական առավելագույնի, նշում է  BOEM–ը։

Մեքսիկական ծոցի տարածքների առաջիկա աճուրդը կկայանա հոկտեմբերին, աճուրդի կդրվեն Թեքսասի ափի 3800 հատվածներ` ավելի քան 20.5 միլիոն ակր ընդհանուր մակերեսով (մոտ 8,3 միլիոն հեկտար)։Կոմիտեի գնահատականով, արդյունահանումն այդ հատվածներից կարող է կազմել 116-200 միլիոն բարել նավթ և 538-938 միլիարդ խորանարդ ֆուտ գազ։

ԱՄՆ–ի ծովային նավթագազային նոր նավթավայրերի զարգացման ծրագրի համաձայն, երկրի իշխանությունները 2012-2017 թվականներին կանցկացնեն տեղամասերի մշակման իրավունք ստանալու 15 աճուրդ։ Ծրագրված է 12 առուվաճառք Մեքսիկական ծոցում և երեքը` Ալյասկայի շելֆում։ Այդ տարածքներում երկրի` դեռ նավթի չհետազոտված պաշարների ընդհանուր ծավալի ավելի քան 75 տոկոսն է։ -0-