Рейтинг@Mail.ru
USD
376.92
EUR
444.01
RUB
4.9181
GEL
140.9
2026 թ. փետրվարի 25, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+12

ԱՄՆ–ում արդյունաբերության ոլորտի գործարար ակտիվության ցուցիչը 2013 թվականի հուլիսին հասել է 50.9 կետի

01.07.2013, 19:45
ԱՄՆ–ում արդյունաբերության ոլորտի գործարար ակտիվության ցուցիչը 2013 թվականի հուլիսին հասել է 50.9 կետի` մայիսին գրանցված 49,0 կետի դիմաց, ասվում է Մատակարարումների կառավարման ինստիտուտի հրապարակած զեկույցում։
ԱՄՆ–ում արդյունաբերության ոլորտի գործարար ակտիվության ցուցիչը 2013 թվականի հուլիսին հասել է 50.9 կետի
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ–ում արդյունաբերության ոլորտի գործարար ակտիվության ցուցիչը 2013 թվականի հուլիսին հասել է 50.9 կետի` մայիսին գրանցված 49,0 կետի դիմաց, ասվում է Մատակարարումների կառավարման ինստիտուտի հրապարակած զեկույցում։

Ինչպես հայտնում է РБК–ն, վերլուծաբանները կանխատեսում էին, որ այս ցուցանիշը 50.5 կետ կկազմի։

Նշենք, որ ցուցանիշը փոքր-ինչ ավելացել է նախորդ ամսվա համեմատ, սակայն աշխատատեղերի ստեղծման տեմպերը ամենացածրն են եղել վերջին չորս տարվա ընթացքում։

Ցուցիչը հաշվում են ԱՄՆ 350 արդյունաբերական ընկերությունների գնումների գծով մենեջերների ամենամսյա տվյալների հիման վրա։-0-