Рейтинг@Mail.ru
USD
392.26
EUR
425.45
RUB
4.6405
GEL
141.43
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+7

Աշխարհում ամեն օր 130-ով ավելանում է միլիոնատերերի թիվը

19.06.2014, 11:59
Երկրագնդի վրա ապրող հարուստներն էլ ավելի են հարստացել. նախորդ տարի նրանց ակտիվներն ավելացել են 13.8 տոկոսով և հասել 52,62 տրլն դոլարի։ Սա նոր ռեկորդ է։ Նախորդ բումը գրանցվել էր 2007 թվականին, երբ այդ ցուցանիշը 40,7 տրիլիոն դոլար էր կազմել, գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով  Tages Anzeiger–ին։
Աշխարհում ամեն օր 130-ով ավելանում է միլիոնատերերի թիվը
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /ԱՌԿԱ/. Երկրագնդի վրա ապրող հարուստներն էլ ավելի են հարստացել. նախորդ տարի նրանց ակտիվներն ավելացել են 13.8 տոկոսով և հասել 52,62 տրլն դոլարի։ Սա նոր ռեկորդ է։ Նախորդ բումը գրանցվել էր 2007 թվականին, երբ այդ ցուցանիշը 40,7 տրիլիոն դոլար էր կազմել, գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով  Tages Anzeiger–ին։

Թերթը գրում է` այս ցուցանիշից կարելի է ենթադրել, որ աշխարհում օրական 130-ով ավելանում է միլիոնատերերի թիվը։

«Անցած տարին հաջող էր միլիոնատերերի համար»,– գրում է թերթը` հղում անելով Capgemini կոնսալտինգային ընկերության  փորձագետ Հերբերտ Հենսլեին։ Այս ընկերությունը Կանադայի թագավորական բանկի հետ համատեղ 18-րդ անգամ հրապարկել է հարստության մասին համաշխարհային զեկույցը։

Շվեյցարիայում հարուստների ակումբում նախորդ տարում 47500 նոր անդամ է ավելացել։ Այսպիսով, երկրում միլիոնատերերի թիվը մեծացել է 16,8%–ով և հասել 330 հազարի։ Շվեյցարիան այս ցուցանիշով առաջ է անցել Կանադայից և յոթերորդ հորիզոնականը զբաղեցրել վարկանիշային աղյուսակում։

Առաջին հորիզոնականում, անկասկած, ԱՄՆ–ն է` 4 միլիոն միլիոնատերերով, երկրորդում` Ճապոնիան` 2.33 միլիոնով, երրորդում` Գերմանիան` 11.3 միլիոնով։ Հենց այս երկրների եռյակում է ապրում աշխարհի միլիոնատերերի կեսից ավելին։-0-