Рейтинг@Mail.ru
USD
377.67
EUR
448.14
RUB
4.9086
GEL
140.92
2026 թ. փետրվարի 17, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

Բ. Բեռնանկե. ԱՄՆ-ի բնակշուկան «դեռևս դուրս չի եկել անտառից»

16.11.2012, 11:29
ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի կառավարիչների խորհրդի նախագահ Բեն Բեռնանկեն հայտարարել է, որ գերատեսչությունը կշարունակի քաղաքական գործիքներ օգտագործել ամերիկյան տնտեսության վերականգնման համար:

Բ. Բեռնանկե. ԱՄՆ-ի բնակշուկան «դեռևս դուրս չի եկել անտառից»
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի կառավարիչների խորհրդի նախագահ Բեն Բեռնանկեն հայտարարել է, որ գերատեսչությունը կշարունակի քաղաքական գործիքներ օգտագործել ամերիկյան տնտեսության վերականգնման համար:

Պաշտոնյան խոստովանել է, որ բնակարանային շուկայի հետ կապված վիճակն առաջվա պես «հեռու է անտառից դուրս գալուց»: Այս փոխաբերությունը նշանակում է, որ իրավիճակը շարունակում է լարված մնալ, սակայն աստիճանաբար բարելավվում է: Բ. Բեռնանկեն ընդգծեց, որ բնակշուկայի վերականգնումը քաղաքական գործիչների առաջնահերթ խնդիրներից մեկն է, հայտնում է Reuters-ը:

Մեկնաբանելով իր հայտարարությունները՝ ԴՊՀ ղեկավարը նշել է. «Չնայած, որ հիմքեր կան գոհ լինելու բնակարանային շուկայի վերջին առաջխաղացումներից, մենք չպետք է այդ պահին ունեցած առաջընթացով սահմանափակվենք»,- հայտնում է rbc.ru-ն:

Բ,Բեռնանկեն նշել է նաև, որ մի քանի առաջ ճգնաժամի ժամանակ ձեռնարկած վարկավորման կոշտ քայլերը բավականին ադեկվատ էին: Սակայն այն ժամանակ, կարծես, տնտեսությունը չափազանց շատ մի կողմ շեղվեց, և այսօր վարկավորման նման կոշտ պահանջներն արգելք են ամերիկյան տնտեսության վերականգնման համար: -0-