BP–ն և Shell–ը Չինաստանի հետ գազային ոլորտում համագործակցության համաձայնագիր կստորագրեն

BP–ն և Shell–ը Չինաստանի հետ գազային ոլորտում համագործակցության համաձայնագիր կստորագրեն

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /ԱՌԿԱ/. ВР բրիտանական նավթագազային ընկերությունն ու «Ռոյալ դատչ–Շել» բրիտանա–հոլանդական ընկերությունը Չինաստանի հետ գազային ոլորտում համագործակցության համաձայնագիր կստորագրեն, հաղորդում է Փրայմը` հղում անելով Financial Times-ին։

Գործարքի մասին կհայտարարվի այսօր Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի և ՉԺՀ Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանի հանդիպման ժամանակ, ով երկուշաբթի եռօրյա այցով մեկնել է Միացյալ Թագավորություն։

Համաձայնագրերից մեկը նախատեսում է ВР ընկերության կողմից աշխարհի տարբեր շրջանների հանքավայրերից ավելի քան 5 մլրդ ֆունտի (8.5 մլրդ դոլար) հեղուկ գազի երկարատև մատակարարումներ ապահովել դեպի Չինաստան։

«Ռոյալ դատչ–Շելը» ռազմավարական համագործակցության համաձայնագիր կստորագրի «Չինաստանի ազգային շելֆային նավթային ընկերության» /"China National Offshore Oil Corporation", CNOOC/ հետ։ Այդ ընկերություններն արդեն այժմ Հարավ–չինական ծովի շելֆում գազի,  ինչպես նաև ՉԺՀ–ում թերթաքարային գազի արդյունահանման համատեղ նախագծեր են մշակում։

«Ֆայնենշլ թայմս»–ի տվյալներով` Չինաստանը մտադիր է նաև չեղյալ հայտարարել 1980–ական թվականների վերջին Բրիտանիայից տավարի և ոչխարի մսի ներկրման արգելքը Բրիտանիայում խոշոր եղջերավոր կենդանիների սպունգանման էնցեֆալոպատիայի (կովի կատաղություն) համաճարակի բռնկման կապակցությամբ։ Դա բրիտանական տնտեսությանը 120 մլն ֆունտ (200 մլն դոլար) կբերի։  

«Չայնա Մինշեն ինվեսթմենթ կորպորեյշն» /China Minshang Investment Corporation/ չինական խոշոր մասնավոր ներդրումային խումբը մտադիր է այսօր Լոնդոնում բացել իր մասնաճյուղը։ Կորպորացիան մտադիր է 1.5 մլրդ դոլարի ներդրումներ իրականացնել Մեծ Բրիտանիայի և Եվրոպայի այլ երկրներում։

Ինչպես ակնկալվում է, Չինաստանի շինարարական բանկն այսօր պաշտոնապես կհայտարարի, որ իր լոնդոնյան մասնաճյուղի հիման վրա ՉԺՀ սահմաններից դուրս չինական յուաններով գործառնությունների քլիրինգային կենտրոն է ստեղծելու։

Դևիդ Քեմերոնի և Լի Կեցյանի բանակցություններում ծրագրվում է նաև քննարկել Հինքլի–փոինթ ատոմային էլեկտրակայանի կառուցման նախագծում 16 մլրդ ֆունտի (27 մլրդ դոլար) չինական ներդրումները։ Այդ նախագծին չինական ընկերությունների մասնակցության մասին համաձայնությունը ձեռք է բերվել նախորդ տարի։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

10:38 17.06.2014




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×