Բուլղարիան կրկին սառեցրել է «Հարավային հոսք» նախագիծը
19.08.2014,
14:12
Բուլղարիայի կառավարությունը հրահանգել է դադարեցնել «հարավային հոսք» կոչվող նախագծով ցանկացած գործողություն, մինչև այն չպատասխանի Եվրահանձնաժողովի պահանջներին, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ–ը` ներկայացնելով Բուլղարական էներգետիկ հոլդինգին հասցեագրված երկրի տեխնիկական կառավարության էկոնոմիկայի և էներգետիկայի նախարար Վասիլ Շտոնովի ստորագրած նամակը, հաղորդում է Փրայմը։
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Բուլղարիայի կառավարությունը հրահանգել է դադարեցնել «հարավային հոսք» կոչվող նախագծով ցանկացած գործողություն, մինչև այն չպատասխանի Եվրահանձնաժողովի պահանջներին, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ–ը` ներկայացնելով Բուլղարական էներգետիկ հոլդինգին հասցեագրված երկրի տեխնիկական կառավարության էկոնոմիկայի և էներգետիկայի նախարար Վասիլ Շտոնովի ստորագրած նամակը, հաղորդում է Փրայմը։
Խոսքը միայն շինարարական աշխատանքների սառեցման մասին չէ։ Նախարարի որոշումով արգելվել է ցանկացած այլ քայլ իրականացնել նախագծի շրջանակում, այդ թվում արգելվել է կապալառուների հետ նոր պայմանագրեր ստորագրել և նույնիսկ փաստաթղթեր նախապատրաստել։
«Մինչև նախագիծը չպատասխանի Եվրոպական հանձնաժողովի պահանջներին, այն կմնա սառեցված»,– ասել է Շտոնովը։
Նախագծի ավստրիական գործընկեր OMV ընկերությունը նախորդ շաբաթ հայտնել էր, որ Բուլղարիայում «Հարավային հոսքի» ապասառեցում է ակնկալում աշնանը։ «Գազպրոմն» իր հերթին նույնպես հայտնել էր, որ գազատարի շինարարության ժամկետների տեղափոխում չի ծրագրում։
«Հարավային հոսք»– ի բուլղարական հատվածի շինարարությունը դադարեցվել էր հունիսին` պետդեպարտամենտի ներկայացուցիչների ուղեկցությամբ ամերիկացի մի քանի սենատորների` Սոֆիա կատարած այցից հետո։
«Հարավային հոսք»–ը «Գազպրոմի»` 63 մլրդ խորանարդ մետր հզորությամբ գազատարի կառուցման նախագիծն է` Սև ծովի ավազանով դեպի Հարավային և Կենտրոնական Եվրոպայի երկրներ Ուկրաինայով տարանցիկ ռիսկերը բացառելու նպատակով։ Մատակարարումների սկիզբը ծրագրված է 2015 թվականի վերջին, նախագծային հզորության դուրս գալը` 2018 թվականին։ -0-