Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 24, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+10

Չեխիայի խորհրդարանը «կողմ» է քվեարկել հարուստների համար նախատեսված հարկին և ԱԱՀ-ի ավելացմանը

14.07.2012, 12:47
Չեխիայի խորհրդարանի պատգամվորների պալատն ուրբաթ քվեարկել է 2013 թվականի հունվարի մեկից հարուստների համար, այսպես կոչված, հարկի սահմանման և ԱԱՀ բազային տոկոսադրույքների բարձրացման օգտին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով չեխական  ЧТК լրատվական գործակալությանը։
Չեխիայի խորհրդարանը «կողմ» է քվեարկել հարուստների համար նախատեսված հարկին և ԱԱՀ-ի ավելացմանը
ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /ԱՌԿԱ/. Չեխիայի խորհրդարանի պատգամվորների պալատն ուրբաթ քվեարկել է 2013 թվականի հունվարի մեկից հարուստների համար, այսպես կոչված, հարկի սահմանման և ԱԱՀ բազային տոկոսադրույքների բարձրացման օգտին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով չեխական  ЧТК լրատվական գործակալությանը։

Չեխ խորհրդարանականներն այդպես արձագանքել են Եվրոպայի ճգնաժամային տնտեսական իրավիճակին և ազգային տնտեսության վատացող ցուցանիշներին։

Պատգամավորների պալատը մի կետով նվազեցրել է հիմնական բազային տոկոսադրույքը մինչև 21 տոկոս, ինչպես նաև մեկ կետով իջեցրել է հավելյալ բազային տոկոսադրույքը՝ մինչև 15 տոկոս (բոլոր պարենամթերքի, մանկական ապրանքների և այլն)։

ԱԱՀ տոկոսադրույքների բարձրացմանը զուգընթաց պատգամավորները քվեարկել են 2013 թվականի հունվարի 1-ից «համերաշխության հարկի» օգտին՝ ամսական ավելի քան 100 հազար չեխական կրոն (մոտ 5 հազար ԱՄՆ դոլար) վաստակող քաղաքացիները պետք է վճարեն նոր լրացուցիչ 7 տոկոսանոց հարկ։

Չեխական խորհրդարանի պատգամավորները համաձայնել են նաև կառավարության այլ ոչ այդքան ժողովրդականություն վայելող առաջարկություններին, որոնք թույւլ են տալիս 2013 թվականին կրճատել բյուջետային ծախսերը և նվազեցնել բյուջետային պակասորդը, նշում է ЧТК-ն։ -0-