Չինաստանում լրտեսության կասկածանքով քննությունն է անցկացվում Coca-Cola–ի դեմ
14.03.2013,
13:18
Չինական իշխանությունները հետաքննություն են սկսել Coca-Cola ամերիկյան ընկերության նկատմամբ` կիբերլրտեսության գործով, հինգշաբթի տեղեկացրել է South China Morning Post թերթը։ Ոչ ալկոհոլային խմիչքներ արտադրող ընկերությանը կասկածում են Չինաստանի տարածքում գաղտնի օբյեկտներ ստեղծելու մեջ։

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /ԱՌԿԱ/. Չինական իշխանությունները հետաքննություն են սկսել Coca-Cola ամերիկյան ընկերության նկատմամբ` կիբերլրտեսության գործով, հինգշաբթի տեղեկացրել է South China Morning Post թերթը։ Ոչ ալկոհոլային խմիչքներ արտադրող ընկերությանը կասկածում են Չինաստանի տարածքում գաղտնի օբյեկտներ ստեղծելու մեջ։
«Տվյալ պահին մենք կարող ենք ասել, որ Coca-Cola–ի շատ դուստր ընկերություններ են մասնակցում դրան, և դա տեղի է ունենում շատ գավառներում»,– անունը հայտնել չցանկացող չինացի պաշտոնյայի խոսքն է մեջբերում թերթը, հայտնում է «Վեդոմոստի» թերթը։
Ըստ պարբերականի, Coca-Cola ընկերությանը կասկածում են պորտատիվ GPS-սարքերի օգտագործման մեջ, որն օգտագործվել է Յունան գավառում գաղտնի աշխարհագրական տեղեկատվություն հավաքելու նպատակով։ Թերթը նշում է, որ գործի քննությանը մասնակցում է ՉԺՀ պետական անվտանգության նախարարությունը։ Ըստ գերատեսչության ներկայացուցիչ Լի Պեն Դէի, Coca-Cola–ի գործը մեկն է այն երկու տասնյակից, որոնք հարուցվել են Յունան գավառի տարբեր ընկերությունների նկատմամբ։ Coca-Cola–ն հայտարարել է, որ «ամբողջովին համագործակցում է քննիչների հետ», իսկ պորտատիվ GPS –սարքերն օգտագործվել են էլեկտրոնային քարտերի ստեղծման և լոգիստիկ համակարգերի մշակման համար։
Չինաստանում բազմաթիվ սահմանափակումներ են գործում քարտեզագրական տեղեկատվության ստեղծման և օգտագործման բնագավառում։ Այսպես, բջջային կապի և գեոլոկացիոն ծառայությունների բոլոր պրովայդերները պարտավոր են պետական արտոնագիր ստանալ և ծառայություններ տեղադրել երկրի տարածքում։ Նավիգացիոն սարքերի օգտագործման խիստ սահմանափակումներ են նախատեսված հատկապես վիճելի սահմաններ ունեցող գավառներում, որի շարքին է դասվում Յունանը։ –0–