Դատարանը Դետրոյթի սնանկացումն անօրինական է ճանաչել
22.07.2013,
13:22
Շրջանի դատավոր Ինգամ Ռոզմարի Ակուիլայնան Դետրոյթի սնանկացման մասին դիմումն անօրինական է ճանաչել և Միչիգան նահանգի նահանգապետին հանձնարարել է չեղյալ համարել այն։ Ըստ դատավորի վարկածի` սնանկացման մասին իշխանությունների որոշումը խախտում է թոշակառուների իրավունքները, հաղորդում է Associated Press–ը։
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /ԱՌԿԱ/. Շրջանի դատավոր Ինգամ Ռոզմարի Ակուիլայնան Դետրոյթի սնանկացման մասին դիմումն անօրինական է ճանաչել և Միչիգան նահանգի նահանգապետին հանձնարարել է չեղյալ համարել այն։ Ըստ դատավորի վարկածի` սնանկացման մասին իշխանությունների որոշումը խախտում է թոշակառուների իրավունքները, հաղորդում է Associated Press–ը։
Ամեն դեպքում, ենթադրվում է, որ շրջանի դատավորի վճիռն ազդեցություն չի ունենա սնանկացման գործընթացի վրա, քանի որ ամերիկյան դատական պրակտիկայում սնանկացման մասին դիմումները ցանկացած այլ քաղաքացիական հայցի առաջ առաջնահերթություն ունեն։ Դատախազությունը դատավորի հանձնարարությունը կուղարկի նահանգի վերաքննիչ դատարանի քննարկմանը, հաղորդում է rbc.ru–ն։
Ամերիկյան ավտոպրոմի մայրաքաղաքի դեֆոլտի մասին նախկինում հայտնել էր քաղաքապետ Քևին Օրը։ «Շարժիչների քաղաքի» պարտքը կազմում է մոտ 20 մլրդ դոլար, բյուջեի պակասուրդը` 380 մլն դոլար, քաղաքապետարանն ի վիճակի չէ վճարել ոստիկաներին, բժիշկներին և հրդշեջներին։ Վերջին 30 տարիների ընթացքում բնակչության քանակը կրճատվել է` 2 մլն–ից դառնալով 700 հազար մարդ։
Այն դեպքում, եթե Դետրոյթը սնանկացած ճանաչեն, քաղաքի կարողությունն աճուրդի կհանեն պարտքը մարելու համար։
Քաղաքում տեղակայված են առաջատար ամերիկյան ավտոարտադրողների` GM–ի, Ford–ի և Chrysler–ի կենտրոնակայանները։ Սպիտակ տան աշխատակազմն ուշադիր հետևում է քաղաքի իրավիճակին։ –0–