ԵՄ–ն Ռուսաստանի դեմ «2.7 տարբերակի» պատժամիջոցներ կսահմանի

ԵՄ–ն Ռուսաստանի դեմ «2.7 տարբերակի» պատժամիջոցներ կսահմանի

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /ԱՌԿԱ/. ԵՄ հայտարարության նախագծից կարելի է եզրակացնել, որ Եվրամիության պետությունների ղեկավարները Բրյուսելի այսօրվա գագաթնաժողովից հետո Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնման վերաբերյալ հայտարարություն կանեն, գրում է Reuters–ը։

Ինչպես գրում է РБК–ն, Եվրամիությունը կսկսի պատժամիջոցների ցուցակում ընդգրկել «Ուկրաինայի ինքնիշխանությունը խաթարող» ռուսական ընկերությունները, ասվում է հայտարարության սևագրում։ Նախօրեին եվրոպացի դիվանագետները պայմանավորվել են փոխել «ռուսական» պատժամիջոցային ծրագրի իրավաբանական հիմքը, որ ԵՄ–ն կարողանա սահմանափակող միջոցներ կիրառել ոչ միայն ռուս քաղաքական գործիչների, Ղրիմի պաշտոնյաների և Ուկրաինայի արևելքի աշխարհազորայինների նկատմամբ, այլ նաև ռուսական ընկերությունների նկատմամբ, հայտնում է Euobserver–ը։

Բանակցությունների ընթացքին ծանոթ դիվանագետներից մեկը պարբերականին ասել է, որ նոր իրավաբանական սկզբունքները թույլ կտան ԵՄ–ին առաջ գնալ դեպի պատժամիջոցների երրորդ փուլ, բայց դա կլինի «2.7 տարբերակի» պես մի բան։ Որևէ կոնկրետ անուն առայժմ չի քննարկվել, բայց Եվրամիությունն այժմ պատրաստ է պատժամիջոցներ սահմանել ռուսական ընկերությունների նկատմամբ։

ԵՄ իրավական նորմերը խստորեն կարգավորում են, թե որքանով կարող են տարածվել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ Ուկրաինայում նրա գործողությունների համար, նշում է The Wall Street Journal–ը։ Ի տարբերություն ԱՄՆ–ի, Եվրամիությունը չի կարող պատժամիջոցներ սահմանել այն մարդկանց կամ ընկերությունների դեմ, որոնք անմիջական կապ չունեն ուկրաինական հակամարտության հետ։ Այդ իսկ պատճառով եվրոպական պատժամիջոցները կարող են վերաբերել, օրինակ, Ղրիմի կարգավիճակի փոփոխությունից հետո այնտեղ «եկած» ռուսական ընկերություններին։

Ղրիմում 2014 թվականի մարտից բաժանմունքներ են բացել ավելի քան 20 բանկեր, թեև միակ գործող խոշորագույն բանկը Ղրիմում մնում է «Ռոսիա» բանկը, որն ավելի վաղ ընդգրկվել էր ԱՄՆ–ի պատժամիջոցների ցուցակում։

Բացի այդ, ԵՄ–ի առաջնորդները կխնդրեն Եվրամիության 28 պետություններին պատկանող Եվրոպական ներդրումային բանկին դադարեցնել ռուսական պետական հատվածում նոր նախագծերի ֆինանսավորումը։ Դա, հավանաբար, խորհրդանշական ժեստ կլինի` 2003 թվականից ԵՆԲ–ն Ռուսաստանի նախագծերին միայն 1.6 մլրդ եվրո է հատկացրել։

Ավելի շոշափելի կարող է դառնալ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից ռուսական նոր նախագծերի սառեցումը, ինչի մասին նույնպես մտադիր են միջնորդել ԵՄ առաջնորդները։ 2013 թվականի մարտի 31–ի դրությամբ ՎԶԵԲ–ը մասնակցել է Ռուսաստանի 790 նախագծերի` ներդնելով 24 մլրդ եվրո։ Բայց ՎԶԵԲ–ը Եվրամիությանը չի ենթարկվում` բանկի բաժնետերերը հենց Ռուսաստանն (կանոնադիր կապիտալի 4%) ընդգրկող 64 երկներ են, գումարած երկու միջկառավարական կազմակերպություններ։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

18:39 16.07.2014




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×