Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 16, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+23

ԵՄ խորհուրդը երկարացրել է Ռուսաստանի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցների ժամկետը

22.06.2015, 12:31
Եվրամիության անդամ երկրների ԱԳՆ ղեկավարները Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցների կիրառման ժամկետը երկարացրել են մինչև 2016թ.–ի հունվարի 31–ը հաղորդում է Փրայմը` հղում անելով ԵՄ խորհրդին։
ԵՄ խորհուրդը երկարացրել է Ռուսաստանի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցների ժամկետը
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /ԱՌԿԱ/. Եվրամիության անդամ երկրների ԱԳՆ ղեկավարները Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցների կիրառման ժամկետը երկարացրել են մինչև 2016թ.–ի հունվարի 31–ը հաղորդում է Փրայմը` հղում անելով ԵՄ խորհրդին։

ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչները հունիսի 17–ի նիստին որոշել են պատժամիջոցների ժամկետը երկարացնել մինչև 2016թ.–ի հունվարի 31–ը, հարցը դրվել է ԱԳՆ ղեկավարների հաստատմանը։ Երկուշաբթի նախարարները Լյուքսեմբուրգում կայացած նիստում հավանություն են տվել սեկտորալ միջոցների գործողության երկարացման մասին որոշմանը։ Այն ներառվել է այն  կետերի թվում, որոնք նիստում ընդունվում են առանց լրացուցիչ քննարկման։

«Կետերն ընդունված են, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները` երկարացված»,– ասվում է ԵՄ խորհրդի հաղորդագրությունում։

Եվրամիությունը 2014թ.–ի օգոստոսի 1–ից տնտեսական պատժամիջոցներ է սահմանել ՌԴ դեմ, որոնք ընդլայնվել են 2014թ.–ի սեպտեմբերին։ Էմբարգո է սահմանվել ԵՄ–ից ՌԴ սպառազինությունների ներկրման և արտահանման նոր պայմանագրերի, ինչպես նաև երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների վրա։

Պատժամիջոցների ազդեցությունը տարածվում է ռուսական պետական բանկերի և ՌԴ նավթային ոլորտի վրա։ Եվրոպացի ներդրողներին արգելվում է նոր վարկեր տրամադրել խոշորագույն ֆինանսական ինստիտուտներին` Սբերբանկին, ՎՏԲ–ին, Գազպրոմբանկին, Ռոսսելխոզբանկին և Վնեշէկոնոմբանկին 30 օրից ավել ժամկետով, ինչպես նաև արգելվում է գնել նրանց բաժնետոմսերն ու նոր թողարկումների պարտատոմսերը։
 
Պատժամիջոցների շրջանակում սահմանափակվել է ռուսական մի շարք ընկերությունների մուտքը ԵՄ կապիտալի շուկա։ Դրանց շարքում են` «Ռոսնավթը», «Տրանսնավթը» և «Գազպրոմ նավթը»։ Ավելին` արգելվել են խոր ջրերում հետախուզությունների և նավթի արդյունահանման, Արկտիկայում աշխատանքի և ՌԴ–ում թերթաքարային նավթի հանքերի համար սարքավորումներ առաքելը և ծառայությունները տրամադրելը։ ԵՄ–ն նաև պատժամիջոցներ է սահմանել ՌԴ պաշտպանական հատվածի նկատմամբ և արգելել եվրոպական ընկերություններին երկակի նշանակության արտադրանք տրամադրել 9 ռուսական ձեռնարկությունների։-0-