Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+11

Էստոնիան կարող է հրաժարվել «Հյուսիսային հոսքին» մասնակցելուց, գրում են ԶԼՄ–ները

24.08.2012, 13:09
Էստոնիան, որը Nord Stream ընկերությունից էստոնական տնտեսական ջրերի հետազոտման նոր միջնորդություն է ստացել, կարող է կրկին հրաժարվել «Հյուսիսային հոսք» նախագծի մասնակցությունից, հինգշաբթի հայտնել է Էստոնիայի հեռուստատեսությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Էստոնիան, որը Nord Stream ընկերությունից էստոնական տնտեսական ջրերի հետազոտման նոր միջնորդություն է ստացել, կարող է կրկին հրաժարվել «Հյուսիսային հոսք» նախագծի մասնակցությունից, հինգշաբթի հայտնել է Էստոնիայի հեռուստատեսությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Էստոնիան չորեքշաբթի Ռուսաստանն ու Գերմանիան ուղղակիորեն կապող «Հյուսիսային հոսք» գազատարի օպերատոր Nord Stream ընկերությունից միջնորդություն է ստացել։

Ինչպես հայտնել է Բալթյան երկրներում Nord Stream–ի խորհրդական Ռոման Բաումանիսը, գազատարի ընդլայնման հնարավորությունը դիտարկվում է ընկերության բաժնետերերի պահանջով։ Ներկայում փորձագետներն աշխատում են նախագծի տեխնիկա-տնտեսական հիմնավորման վրա, վերջնական որոշումը ծրագրվում է ընդունել տարեվերջին։

2007 թվականի Էստոնիան ակտիվորեն դեմ էր հանդես գալիս գազատարի կառուցմանը և այդպիսի միջնորդությանը մերժել էր։ Էստոնիայի խորհրդարանն այն ժամանակ կոչ էր արել Բալթիկ ծովի երկրներին թույլ չտալ գազատարի անցկացումն իրենց ջրերով։

Երկրի վարչապետ, Ռեֆորմիստական իշխող կուսակցության նախագահ Անդրուս Անսիպը հինգշաբթի հայտնել է, որ Էստոնիան պատճառ չունի փոխելու մեկ անգամ ընդունած որոշումը։

Կոալիցիայի մաս կազմող Հայրենիքի և Հանրապետության Միություն (IRL) կուսակցությունը նույնպես չի պատրաստվում փոխել իր տեսակետը։

«Կառավարության պատասխանը (2007թ.–ին` խմբ.) «ոչ» էր, և այդ պատասխանը հիմնվում էր վերլուծության վրա։ Այդ տեսակետը փոխելու համար շատ ծանրակշիռ փաստարկ է պետք։ Հնարավոր և ռացիոնալ չեմ համարում, որ մեր անվտանգության և էկոլոգիայի հաշվին զիջումներ արվեն հնարավոր և պայմանական առևտրային կամ դրամական շահի օգտին»,– հայտարարել է պաշտպանության նախարար, IRL նախագահ Ուրմաս Ռեյնալսուն։

«Հյուսիսային հոսանք» գազատարը գլավոր գազատար է, որն անմիջականորեն կապում է Ռուսաստանը և Գերմանիան։ «Հյուսիսային հոսանքով» մատակարարումների նպատակային շուկաներն են Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Նիդեռլանդները, Ֆրանսիան, Դանիան և այլ երկրներ։

Հիմնական բաժնետերը «Գազպրոմ» ԲԲԸ–ն է, որին պատկանում է նախագծի բաժնետոմսերի 51 տոկոսը։ Wintershall Holding GmbH և E.ON Ruhrgas AG առաջատար էներգետիկ գերմանական ընկերություններին պատկանում է 15.5–ական տոկոս։ N.V. Nederlandse Gasunie հոլանդական ենթակառուցվածքային և ֆրանսիական առաջատար GDF SUEZ էներգետիկ ընկերությանը պատկանում է 9–ական տոկոս։ -0-