Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Fitch–ը նշել է այն երկրները, որոնց վարկանիշներն ամենից շատ կտուժեն էժան նավթի պատճառով

25.11.2014, 19:00
Նավթի գների նվազման հետևանքով ամենամեծ ռիսկի են ենթարկվում այն երկրների վարկային պորտֆելները, որոնք ունեն բյուջեի պակասուրդ և բյուջեի մեջ ամրագրել են նավթի բարձր գներ։ Այդ երկրներն են Բահրեյնը, Անգոլան, Վենեսուելան և Էկվադորը։ Ինչպես հաղորդում է Փրայմը, այս մասին նշվում է Fitch միջազգային վարկանիշային գործակալության ամփոփագրում։
Fitch–ը նշել է այն երկրները, որոնց վարկանիշներն ամենից շատ կտուժեն էժան նավթի պատճառով
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նավթի գների նվազման հետևանքով ամենամեծ ռիսկի են ենթարկվում այն երկրների վարկային պորտֆելները, որոնք ունեն բյուջեի պակասուրդ և բյուջեի մեջ ամրագրել են նավթի բարձր գներ։ Այդ երկրներն են Բահրեյնը, Անգոլան, Վենեսուելան և Էկվադորը։ Ինչպես հաղորդում է Փրայմը, այս մասին նշվում է Fitch միջազգային վարկանիշային գործակալության ամփոփագրում։

Նավթի ցածր գները կազդեն երկրների մեծ մասի բյուջեի և վճարային հաշվեկշռի վիճակի վրա, ինչն իր հերթին կազդի նրանց սուվերեն վարկային ցուցանիշների վրա։

Քուվեյթը, Աբու Դաբին և Նորվեգիան առավել քիչ կտուժեն նավթի գնի անկումից։ Այդ երկրներում նավթի արտադրությունը բնակչության հաշվով ավելի շատ է, այդ պատճառով ավելի քիչ նավթային հասույթ է պահանջվում ուղղել բնակչության պահանջարկին` հաշվի առնելով բյուջեում ամրագրված նավթի ոչ բարձր գները։ Բացի այդ, այդ երկրներում վերջին տարիներին ստեղծվել են բյուջեի և վճարային հաշվեկշրի պրոֆիցիտներ, ինչը ևս նվազեցնում է էժան նավթի ազդեցությունը այս կատեգորիայի երկրների վարկային ռիսկերի վրա։

Երրորդ կատեգորիայում Fitch–ը ներառել է այն երկները, որոնց համար էժան նավթը բյուջետային պրոֆիցիտների և վճարային հաշվեկշռի պրոֆիցիտների նվազման ռիսկեր է ստեղծում` ընդհուպ մինչև 2015 թ.–ին այդ երկրների բյուջեների պակասուրդ։ 2015 թ.–ին ցածր մակարդակի վրա նավթի գնանշման պահպանումը կարող է ճնշում գործադրել այն երկրների վարկանիշների վրա, որոնց թվին Fitch–ը ներառել է Սաուդիան Արաբիան և Ռուսաստանը։–0–